24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

ԱՄՆ-ում նավթ տեղափոխող գնացքն այրվել է. 2 քաղաք տարհանված է /վիդեո/

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Չարլստոն քաղաքի մերձակայքում նավթ տեղափոխող գնացքը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում նավթով լի երկու տարրա ընկել են Կանովա գետը, մնացածը սկսել են այրվել, իսկ հրդեհն արագ տարածվել է մոտակա տներով, հայտնում է ТАСС գործակալությունը: Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն մոտակա 2 քաղաքի բնակիչներ տարհանվել են տներից: Դեպքի վայրում աշխատող […]

Մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ

Փետրվարի 17-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ՛՛ԶԻԼ՛՛ մակնիշի 273 ՍՏ 65 և ՛՛Սամանդ՛՛ […]

Ահաբեկիչը հարձակվել է սրճարանի եւ սինագոգի վրա. կան զոհեր

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ահաբեկիչը հարձակվել է սինագոգի, ապա սրճարանի վրա: Նա կրակահերթ է բացել երկու կառույցների ուղղությամբ էլ, ապա փախուստի դիմել, հայտնում է ТАСС գործակալությունը: Ահաբեկչի գործողությունների արդյունքում 55-ամյա մի տղամարդ է մահացել, 2 ոստիկան ծանր վիրավորվել է: Կոպենհագենում այժմ մարդաշատ վայրերից տարհանում են մարդկանց, քանի որ ահաբեկիչը զինված է եւ կարող է վտանգավոր լինել: […]

Նոր սկանդալ է հասունանում ԲՀԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու շուրջ

 Pastinfo.am-ը գրում է. ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ: Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում: Կայքի ունեցած տեղեկություններով՝ քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է “Քաղաքային ունիվերսալ բազա»”ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն: Բանն այն է, […]

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի

Փետրվարի 13-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, գազատարից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՛՛ԲՄՎ՛՛ մակնիշի 34AU872 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Փ.) բախվել է գազի կարգավորման կայանին, […]

11-ամյա աղջիկը սպանել է նորածնին

ԱՄՆ-ի Օհայո նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 11-ամյա աղջկա, ով մեղադրվում է նորածին երեխայի սպանության մեջ: Նախնական տվյալներով` 11-ամյա աղջիկը մահացու գանգուղեղային վնասվածք է հասցրել 2 ամսական Զուրային, ում իբրեւ դայակ խնամում էր իր մայրը: Ողբերգության օրը 39-ամյա կինն իր 11-ամյա դստեր հետ մնացել է փոքրիկի տանը, որպեսզի նրան խնամի: Գիշերվա 3-ին աղջիկն արթնացրել է մորն […]

Նոր բացահայտում. Դիլիջանից գողացած մարմարե արձանը տեղափոխել էին Երևան

Փետրվարի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը գողացել են Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը: Փետրվարի 10-ին ոստիկանության Դիլիջանի և Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1986 թ. ծնված Ասատուր Ծ.-ն, ովքեր փետրվարի 7-ին, […]

Պարաշյուտիստները քիչ է մնացել` բախվեն ինքնաթիռին /վիդեո/

Ինքնաթիռը քիչ է մնացել հարվածի երկու պարաշյուտիստներին, որոնք թռել են հենց նույն այդ ինքնաթիռից: Միջադեպը տեղի է ւոնեցել դեռեւս 2014-ի հոկտեմբերին, սակայն վտանգավոր միջադեպի տեսանյութը միայն հիմա է հայտնվել համացանցում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը անցնում պարաշյուտիսնտերից շատ վտանգավոր հեռավորության վրա եւ քիչ է մնում` հարվածի նրանց: Բարեբախտաբար, պարաշյուտիստներից ոչ ոք չի վնասվել, […]

Մասսայական ավտովթար. 78 մեքենա իրար է բախվել /վիդեո/

Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում մառախուղի պատճառով մասսայական ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել 78 մեքենա: Նախնական տվյալներով` ավտովթարի արդյունքում զոհեր չկան, 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ահա բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են:

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի