24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Բջջային հեռախոսը սպանել է երիտասարդ աղջկան

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 24-ամյա աղջկան սպանել է բջջային հեռախոսը: Աղջիկը լոգանք ընդունելիս է եղել, իսկ iPhone-ը լիցքավորման համար միացված է եղել էլեկտրական ցանցին: iPhone-ը ընկել է լոգարանը, աղջիկն էլեկտրահարվել եւ մահացել է: Զոհվածի մարմինը հայտնաբերել են հարեւանները:

Մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 30 հոգի է մահացել /վիդեո/

Եգիպտոսում բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային ֆանատների եւ ոստիկանների միջեւ, ինչի արդյունքում 30 հոգի է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլային մարզադաշտում, տեղական զլմ-ների տվյալներով, մեծ թվով զոհերի պատճառ է դարձել արցունքաբեր գազը, տեղեկացնում է Интерфакс-ը: Ինչպես հայտնի է դարձել, նախօրեին ֆուտբոլի ներքին առաջնության երկու ակումբների հանդիպումը պետք է տեղի ունենար, եւ տոմսերը մեծ արագությամբ […]

Երեւանում մայրն այրել է 9-ամյա որդուն /լրացված/

Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված […]

Գազօջախից արտանետված շմոլ գազը լցվել է բնակարան

Փետրվարի 6-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Պ. Սևակի փողոցի 1/3 շենքի 3 բնակիչներ: Մեկնած օպերատիվ խմբին տուժողներից մեկը հայտնել է, որ տաքանալու նպատակով գիշերը միացրել են խոհանոցի գազօջախը, որից արտանետված շմոլ գազը լցվել է բնակարան, ինչից էլ իրենց ինքնազգացողությունը կտրուկ վատացել […]

Գնացքի տակ ընկած կինը երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու

Մոսկվայի 31-ամյա բնակչուհին երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու: Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին Մարիայի հետ դժբախտ պատահար էր տեղի ունեցել, նա սայթաքել էր ու ընկել գնացքի տակ, հայտնում է LifeNews-ն: Հղի կնոջը ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ կինը գլխի ծանր վնասվածք է ստացել: Բժիշկներին հաջողվել էր պահպանել երեխային, մեկուկես ամիս […]

Կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:Կատարվում է քննություն: 

Վիճաբանության ժամանակ ամուսինը պայթեցրել է նռնակը. կան տուժածներ

Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և  հնարավոր է, սպանություն է կատարվել: Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. […]

Ննջասենյակում գտել են Անահիտի դիակը

Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:  Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով: Կատարվում է քննություն: 

Կյանքդ` 3 տուփ կարագի դիմաց. տարեց կինը կաթվածահար է եղել /վիդեո/

3 տուփ կարագի արժեքը Մոսկվայում մոտ 300 ռուբլի է: Հենց այդքան է կազմել տարեց կնոջ կյանքի գինն այստեղ: Նախօրեին Մոսկվայի “Մագնիտ” սուպերմարկետում 82-ամյա Ռաուզա Գալիմովային կանգնեցրել են խանութի անվտանգության աշխատակիցները եւ նրա մոտ 3 տուփ կարագ տեսնելով` մեղադրել գողության մեջ: Կինը ասել է, որ չի տեսել դրանք, խնդրել է թույլ տալ իրեն վճարել դրանց դիմաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի