19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գնացքի տակ ընկած կինը երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու

Մոսկվայի 31-ամյա բնակչուհին երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու: Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին Մարիայի հետ դժբախտ պատահար էր տեղի ունեցել, նա սայթաքել էր ու ընկել գնացքի տակ, հայտնում է LifeNews-ն:

Հղի կնոջը ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ կինը գլխի ծանր վնասվածք է ստացել:

Բժիշկներին հաջողվել էր պահպանել երեխային, մեկուկես ամիս կինը կոմայի մեջ է գտնվել, եւ բժիշկները որոշել ենկեսարյան հատման միջոցով լույս աշխարհ բերել երեխային: Փետրվարի 3-ին 40 սմ հասակով եւ 1.5 կգ կշռող աղջնակը լույս աշխարհ է եկել, հայրը նրան Աքսանա է անվանել:

Մարիան շարունակում է գտնվել կոմայի մեջ, սակայն բժիշկները հույսները չեն կորցնում, որ նա երբեւէ կարող է դուրս գալ այդ վիճակից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ