24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Տեղում մահացել է

Հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 27 շենքի դիմաց իրար են բախվել “Դեու-Նեքսիա” և “Լեքսուս” մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո “Լեքսուս”-ը բախվել է էլեկտրասյանը:“Լեքսուս”-ի ուղևորը` 1990 թ. ծնված Նարեկ Եսայանը, տեղում մահացել է, իսկ վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Զինվորին գտել են կախված

29.01.2015թ., ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն, տեղեկացնում են Պ նախարարությունից: 

Աշակերտուհին մահացել է լուսանկարվելու ժամանակ

Մերձմոսկովյան Պավլովսկի Պասադում 12-ամյա աշակերտուհին մահացել է, երբ ցանկացել է լուսանկարվել: Աղջիկը կանգնել է իր սենյակի պատուհանագոգին, որպեսզի ընկերուհին լուսանկարի իրեն, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել: Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով կեսօրին մոտ: Երեխայի ծնողները տանը չեն եղել: Ոստիկանությունը աշակերտուհու մահվան առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակել:

Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում /ֆոտո/

Հունվարի 27-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդակունք գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածում (22-րդ կմ) հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես» […]

Մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ /վիդեո/

Մոսկվայի հարավում մեքենան մխրճվել է կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց մեջ, ինչի արդյունքում 7 հոգի է վիրավորվել, որոնցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է МИР 24-ը: Հայտնի է, որ Volkswagen Jetta մեքենայի ղեկին կին է եղել, նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել, սակայն կինը մեծ արագությամբ է վարել մեքենան: Դեպքի առթիվ ոստիկանությունը քրեական գործ […]

ՆԱՏՕ-ի կործանիչ-ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր /վիդեո/

Իսպանիայի Ալբասետե նահանգի մոտակայքում հունական F-16 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 10 հոգի է մահացել, հայտնում է Взгляд-ը: Հայտնի է, որ ինքնաթիռը ՆԱՏՕ-ի կործանիչներից էր, որը մասնակցում էր թռիչքային մարզումներին: Այս տարածքում տեղակայված է ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուների ավիադպրոցներից մեկը:

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունվարի 26-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ “Արծիվի” արձանի մոտակայքում, “Նիսսան Տիանա” ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում “Նիսսան Տիանա” մակնիշի 34 ZN 001 պ/հ ավտոմեքենան […]

Քաղաքացիներ են մոլորվել

Հունվարի 22-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին: Ժամը 20.20-ին ՀՀ ԿԱ քաղավիացիայի […]

Մոր եւ որդիների դիերը 2 տարի մնացել են բնակարանում

Սախալինի ոստիկանությունը քննում է ընտանիքի 3 անդամների տարօրինակ մահվան հանգամանքները: Օրերս տեղի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են 58-ամյա տանտիրուհու եւ 1976 ու 1984 թվականներին ծնված նրա որդիների դիերը: Դատաբժշկական փորձաքննությունը չի կարողացել պարզել ընտանիքի մահվան հանգամանքները, հայտնում է SakhalinMedia-ն: Տանը հայտնաբերվել է նաեւ մահվանից առաջ գրված նամակ, որը գրվել է 2013-ին: Փորձաքննությունը պարզել է, որ […]

Լաս Վեգասում անհետացած հայ կնոջ վերաբերյալ մեկ տարի անց ոչ դեռ մի նորություն չկա /վիդեո/

Լաս Վեգաս- Նրա անհետացման պատմությունը Հարավային Նեվադայի ամենամիստիկ պատմություններից է: Այն սկսվեց մեկ տարի առաջ երկուշաբթի օրը, երբ Իրմա Մկրտչյանը անհետ կորավ: Քննիչները մնում են տարակուսանքի մեջ, թե ինչ է պատահել Լաս Վեգասի այս կնոջը, գրում է interpress.am-ը: Մեկ տարի է կամ 365 օր կամ 525.000 րոպե Մկրտչյանների ընտանիքը ցավի մեջ է: «Մենք աղոթում ենք նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի