10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունվարի 26-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ “Արծիվի” արձանի մոտակայքում, “Նիսսան Տիանա” ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում “Նիսսան Տիանա” մակնիշի 34 ZN 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս., ծնվ. 1985թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 25 մ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Հ.Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ