27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր սկանդալ է հասունանում ԲՀԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու շուրջ

 Pastinfo.am-ը գրում է. ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ:

Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում: Կայքի ունեցած տեղեկություններով՝ քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է “Քաղաքային ունիվերսալ բազա»”ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն:

Բանն այն է, որ Արտակ Խաչատրյանի` քննիչներին նկարագրած դեպքի վայրը, մեզ հասած տեղեկություններով, համընկել է հենց այդ բազայի տարածքի հետ: Այն, ինչպես հայտնի է, գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ “տեցի կռուգ” անվամբ հայտնի տարածքում:

“Փաստինֆո”-ի տեղեկություններով` քննիչները մեկնել են՝ խուզարկություն կատարելու, նախատեսվում է նաեւ իրականացնել քննչական փորձարարություն` տուժողի մասնակցությամբ:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: 

Մամուլի մեկնաբանություններով՝ Մանուկյանի այս քայլը խանդի հետևանք է` կապված երիտասարդ ակտիվիստի նկատմամբ կուսակցության ղեկավարի հատուկ վերաբերմունքի հետ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ