25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ավտոմեքենան այրվել է. կան տուժածներ

Ապրիլի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Դարբնիկ-Դաշտավան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել-Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:

5 մարդու վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 15-ին, ժամը 22.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու-Նեքսիա» մակնիշի երկու ավտոմեքենա: Պատահարի հետևանքով 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

26 ամյա Կարենը տեղում մահացել է

Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21121-110» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 8.2 կ/մ-ին բախվել է ձիու և կողաշրջվել: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21121-110»-ի ուղևորը` 1989 թ. ծնված Կարեն Սմբատյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Ավտոմեքենան ընկել է ձորը

Ապրիլի 15-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37 կմ-ի մոտակայքում բախվել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի 69 ZO 009 պ/հ (վարորդ` Ա. […]

Ավտոմեքենայում հայտնաբերվել է դի

Ապրիլի 15-ին, ժամը 01.28-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենայի մեջ ընկած է անձը չպարզված քաղաքացի (ամբողջովին արյունոտ), ով շտապօգնության կարիք ունի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Թիվ 4 շենքի բակում կանգնած «Ինֆինիտի» մակնիշի 34 SP 377 պետհամարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Հ. Գ.-ի (մոտ 60 տ.) արյունոտ […]

Վթար մահվան ելքով

Ապրիլի 14-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 24 SS 893 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, […]

Խոշոր հրդեհի հետեւանքով 1 200 տուն է այրվել. 15 զոհ /վիդեո/

Հաքասիայում` Ռուսաստան, խոշոր հրդեհ է բռնկվել, որը լուրջ հետեւանքներ է թողել, հայտնում է РИА “Новости”-ն: Նախնական տվյալներով` հրդեհի արդյունքում 1 200 տուն է այրվել, 15 հոգի մահացել է, եւս 500 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հրդեհը հաջողվել է մարել: Թե ինչի համար է բռնկվել հրդեհը, առայժմ հայտնի չէ:

Օպելը բախվել է սյանը.24 ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Ապրիլի 13-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, «Օպել» մակնիշի 34PT310 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1991թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. […]

Ինքնասպանություն Դավթաշենում.ցած է նետվել 9-րդ հարկից

Ապրիլի 13-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի 9-րդ հարկից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: ԹԻվ 18 շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Խ.-ի (ծնվ. 1951թ.) դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի