Մետրոյի դռները ճզմել են տղամարդուն եւ քարշ տվել

Մոսկվայի մետրոյում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: 53-ամյա մի տղամարդ չի հասցրել ժամանակին գնացք մտնել, մնացել է դռների արանքում, եւ չնայած այդ հանգամանքին` մեքենավարը շարժվել է տեղից: Արդյունքում մեկ կանգառ տղամարդը քարշ է եկել` ճզմված դռների արանքում: Այժմ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ գլխուղեղի ծանր վնասվածքներ են արձանագրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: