25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Արտակարգ պատահար Երեւանում. Mercedes-ը պայթել է գազալիցքավորման ժամանակ

Shamshyan.com-ի փոխանցմամբ`քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հարավ-Արևմտյան թաղամասում՝ գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղաջարդոնի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, շտապ օգնության բրիգադներ: […]

Արտակարգ պատահար. դիակի գլուխը կտրվել է տեղափոխելու ժամանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Արտաշիսյան 73 /10 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության […]

Ավտոմեքենայից գազի արտահոսք է եղել

Մայիսի 12-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի 34 VZ 261 պետհամարանիշով ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Զինվորական ինքնաթիռն ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա /վիդեո/

Իսպանիայի Սեւիլյա քաղաքում ռազմական Airbus A400M ինքնաթիռն օդ բարձրանալուց անմիջապես հետո ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա, գրում է Lenta.ru-ն: Առայժմ պարզ չէ ավիավթարի արդյունքում զոհերի ու վիրավորների թիվը, սակայն նախնական տեղեկություններով` ինքնաթիռում 8-10 հոգի է եղել, նրանք բոլորը մահացել են:

Կետերը զանգվածային ինքնասպանության են դիմել /ֆոտո/

Չիլիի ափերին կետ ձկների զանգվածային ինքնասպանության դեպք է գրանցվել: Մոտ 40 կետ իրենց ափ են նետվել, հայտնում է РИА Новости-ն: Թե ինչը կարող էր նման արարքի առիթ դառնալ, պարզ չէ: Մասնագետները կարծում են, որ կետերը կարող էին ինքնասպան լինել ջրում ջրիմուռների գույնի փոփոխման պատճառով:

Երկրաշարժ Վրաստանում

Մայիսի 10-ին,  ժամը 20.46-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 43.410 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ և 2.9 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:Զոհեր և տուժածներ չկան: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:Ժամը 21.15-ին 2.7 մագնիտուդով հետցնցում է գրանցվել: 

Ճանապարհին մահացել է

Մայիսի 8-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ից մինչև ժ.16.00-ն ընկած ժամանակահատվածում 1990 թ. ծնված Հենրիկ Աթոյանի վարած «ՈՒԱԶ-69» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Եղեգնուտի անտառտնտեսության «Քեղուտ-թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել է:Վարորդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

«Մերսեդես»-ը շրջվել է, վարորդը՝ մահացել

Մայիսի 8-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դդմաշեն-Ծաղկունք ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել և մարդ է մահացել:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1978 թ. ծնված Էդգար Խաչատրյանի վարած «Մերսեդես-Բենց E230» մակնիշի ավտոմեքենան Սևան-Զովաբեր ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը […]

Կողաշրջվել է

Մայիսի 8-ին, ժամը 00.53-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 31 ԼՕ 102 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի