29 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ավտովթար. կան տուժածներ /ֆոտո/

Մայիսի 14-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղիում` Պռոշյանի գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Աշտարակ հատվածի 14-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34ZT115 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա., […]

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի մեքենան վթարի է ենթարկվել, ապա հարվածել դեռահասների

Ռուսաստանի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո հարվածել է դեռահասների, գրում է rostovdrive.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հյուպատոսի Toyota Avalon մեքենայի վարորդը շրջադարձ կատարելու պահին առավելություն չի տվել Lada Priora մեքենային, որը շարժվել է հանդիպակաց ուղղությամբ։ Մեքենաները բախվել են, […]

Ողբերգություն Կոտայքում. կա զոհ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լիցքավորողը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացել է: Թե ինչն է եղել […]

22-ամյա տղան այրվել է կայծակից

Մայիսի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ամբերդ պատմամշակութային համալիրի տարածքում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ.1991թ.) կայծակահարված դին, իսկ երկու անձը չպարզված քաղաքացի շտապօգնության աշխատակիցների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հեռացել են տարածքից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Գայլերը հարձակվել են

Մայիսի 13-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել և հոշոտել են 4 հորթ: Հորթերից երկուսը պատկանում են Ա. Ս.-ին, մեկը՝ Վ. Պ.-ին, իսկ մյուսը՝ Ռ. Ծ.-ին: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուին:

Գնացքի վթարի արդյունքում զոհեր կան /վիդեո/

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայում Amtrack գնացքի վթարի հետեւանքով առնվազն 5 մարդ է մահացել,կա մոտ 130 վիրավոր, հայտնում է РИА “Новости”-ն: Այս մասին հայտնել է Ֆիլադելֆիայի քաղաքապետը, ով ականատես է եղել վթարին: Ականատեսների ներկայացմամբ, 8-10 վագոն դուրս է եկել ռելսերից: Չնայած ուղեւորներին արգելափակված են վագոններում, փրկարարները փորձում են նրանց ազատել: Գնացքը Վաշինգթոնից ուղեւորվում էր Նյու Յորք: Գնացքում եղել […]

21 ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 11-ին, ժամը 09.30-ին, Երևանի Չեխովի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-ՄԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նեպալում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Նեպալում կրկին խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել 7,1 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է РИАНовости–ն: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում և Աֆղանստանում, առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:  Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 ուժգնությամբ երկրաշարժ, ինչի արդյունքում 8 հազարից ավելի մարդ էր զոհվել, 17,5 հազարից ավելին վնասվածքներ էին ստացել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված