25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Պայթյուն գազալցակայանում. վիրավորվել են Ճոյտի եղբայրը և որդին

Այսօր առավոտյան՝ ժամը 09.52-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: Նախարարությունը այլ մանրամասներ չի հայտնում: Հիշեցնենք, վերջին օրերին սա գազալցակայանում տեղի […]

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին ժայռաբեկորներ են փլուզվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել էր միակողմանի: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհահատվածը երկկողմանի […]

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանին

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 04.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.49-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 եւ արեւելյան երկայնության 44.000 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ եւ 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: ՀՀ տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել:

Պտտահողմը Կոտայքի մարզում «ՈՒԱԶ» է շրջել. կան վիրավորներ

Մայիսի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի տարածքում գտնվող «Բեզաքլու» կոչվող սարատեղիում ուժեղ պտտահողմը շրջել է «ՈւԱԶ»   մակնիշի ավտոմեքենան, որում 3 հոգի են գտնվել: Մեքենայում եղած քաղաքացիները՝ 1982 թ. ծնված Արտուշ Մ.-ն, 1971 թ. ծնված Աշոտ Ղ.-ն, 1979 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության […]

Հրդեհ «Տաշիր պիցցա»-ում

Մայիսի 25-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի տանիքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.08-ին, մարվել՝ 05.12-ին: Այրվել է տանիքի պլաստմասյա կառուցատարրերը (4 քմ):

«Գազել» է շրջվել. կան տուժածներ

Մայիսի 24-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, թիվ 24 համարի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի Տ0752 պետհամարանիշի ավտոմեքենան Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում կողաշրջվել է, ինչից […]

Սելֆի անելու փորձի ժամանակ աղջիկը կրակել է ինքն իրեն

Մոսկվայի 21-ամյա բնակչուհին որոշել է օդամղիչ ատրճանակով սելֆի անել եւ պատահաբար կրակել է ինքն իր գլխին, հայտնում է Интерфакс-ը: Ատրճանակը գրասենյակում մոռացել էր անվտանգության աշխատակիցը, եւ աղջիկը որոշել է օգտվել առիթից: Այժմ նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Լրագրողին սպանված են գտել

Բրազիլիայում նախօրեին  հայտաբերվել է  ճանաչված լրագրող Էվանի Ջոս Մեցքերի դին, տեղեկացնում է անգլիական The Guardian-ը:  Լրագրողը օրեր շարունակ անհայտ կորած է համարվել, որից հետո դին հայտաբերվել է Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի քաղաքներից մեկում: Ջոսի ձեռքերը կապկպված են եղել, իսկ մարմնի վրա բռնության հետքեր են նկատվել: Ըստ նախնական վարկածի` սպանության հիմնական դրդապատճառը մանկապղծության, թմրաբիզնեսի մասին լրագրողի վերջին […]

Տղամարդու երիկամներից ձմերուկի չափ քարեր են հանել

Հնդկաստանում բժիշկները Նյու Դելիի 66-ամյա բնակիչ Կեյպլշվար Լալ Դասի մարմնից ռեկորդային չափի երիկամային քարեր են հանել: Դրանցից յուրաքանչյուրը կշռել է ավելի քան 5 կգ և եղել է ձմերուկի չափ: Վիրահատությունը տևել է 5 ժամ և բարեհաջող է անցել, գրում է Mirror-ը: Տղամարդը հիվանդանոց է եկել հազի և որովայնի ցավի բողոքներով: Բժիշկները նշում են, որ նա […]

Դանակահարություն Նոր-Արեշում

Մայիսի 10-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջային պատի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Հայկազ Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:   Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Նոր-Արեշում` դանակահարություն հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի