Անչափահաս երեխան մահակի միջոցով թույլ չի տվել ծեծել իր հորը/վիդեո/

Մոսկվայում երկու ավտոմենքենաների բախումից հետո վեճ է սկսվել վարորդների միջև: Նրանցից մեկը սկսել է մահակով հարվածել մյուս վարորդին: Վերջինիս անչափահաս որդին, տեսնելով կատարվածը, գետնից բարձրացրել է մահակը և սկսել հարվածել հորը նեղացնողին: Աստիճանաբար հավաքվել են մարդիկ և պահանջել դադարեցնել կռիվը: Ի վերջո, վարորդները հեռացել են դեպքի վայրից` չկանչելով իրավապահներին: