17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արտակարգ իրավիճակ Երևանում. ամուսինները սպառնում են ցած նետվել բարձրահարկ շենքի տանիքից. Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, ովքեր սպառնում են ինքնասպանության դիմել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից, գրում է Shamshyan.com-ը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում է նաև շտապ օգնության 1-03 բրիգադը: 

Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարներն այս պահին բանակցությունների միջոցով ամուսիններին հորդորում են չդիմել այդ ծայրահեղ քայլին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ամուսիններն ամիսներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել, երբ 2010 թվականին իրենց 3 անչափահաս՝ 7,6 և 3 տարեկան երեխաների հետ կամովին հատել էին հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Նախիջևանի տարածքում, իսկ Հայաստան նրանց ընտանիքը վերադարձել էր 2014 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ