16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արտակարգ պատահար. դիակի գլուխը կտրվել է տեղափոխելու ժամանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Արտաշիսյան 73 /10 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ովքեր նշված բնակարանում հայտնաբերել են 41-ամյա Անդրանիկ Ենոքյանի դին, իսկ բնակարանում ոստիկաններն ու քննչները մեծ դժվարությամբ էին աշխատում, քանի որ սուր հոտ էր ընկել բնակարանում:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ դին տեղափոխելու ժամանակ գլուխը մարմնից պոկվել է, իսկ տեղում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներն էլ ասում էին.

«Եթե գլուխը պոկվել է, ապա դա չի նշանակում որ նրան գլխատել են, այլ, քանի որ երկար ժամանակ առաջ է նա մահացել, դին փտել է, ինչի հետևանքով էլ հնարավոր է, որ գլուխը մարմնից պոկվի»:

Այլ ուշագրավ հրապարակումների ծանոթացեք սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ