07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

«Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝ վատ երազում ենք»

Տուլայում ավտոբուսի վթարից զոհված 8 ուղևորների մարմիններն տեղափոխել են Հայաստան: Զոհերից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան գյուղից են: Նույն գյուղի 34-ամյա Հրաչ Բադալյանի ընտանիքում երկրորդ փոքրիկին են սպասում: Գյուղապետը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  «Մենք ցնցված ենք: Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝  վատ երազում ենք: Այսօր վերջին հույսն էլ մարեց»: […]

Խոշոր վթար Սպիտակում. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 6-ին ժամը 17.00-ի մոտակյայքում Սպիտակ քաղաքի սկզբնամասում  տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ: Henaran.am-ի հետ զրույցում Լոռու փրկարար ծառայությունից հայտնեցին, որ Սպիտակի կամարաձև ցուցանակի մոտակայքում  իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենա՝ հրդեհի բռնկումով: Փրկարար ծառայությունից մեզ հայտնեցին, որ վթարի հետևանքով կա երեք տուժած, ովքեր տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Սպիտակի ԲԿ-ից մեզ հայտեցին, որ տւժաների […]

Չարենցավանում բնակարան է հրդեհվել

Նոյեմբերի 6-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում այրվում են տան իրեր: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.20-ին: Պարզվել է, որ բնակարանի ննջասենյակում (20 քմ) այրվել է 2 մահճակալ, […]

Արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի, որն այդպես էլ չվերադարձավ…

Քիչ առաջ զրուցում էի ավտովթարի զոհերից մեկի հարազատի հետ… Տխուր` տխուր պատմություն, որ ոչ վերջ ունի, ոչ` ավարտ… երեք տարեկան երեխա, հղի կին… արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի` «երեխայի ծնվելիս ձեռները փող լինի»: Որն այդպես էլ չվերադարձավ… Ամենը թողնելով անավարտ: Այդ թվում եւ կարեւոր մի հարց. գոնե մեզ համար… Տղան իր հետ փող էր բերում` […]

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ցավակցում է ս.թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զոհված հինգ հայ անդամների՝ հրամանատար Գևորգ Թովմասյանի, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանի, բորտինժեներ Սամվել Մկրտչյանի, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանի և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը […]

Տիեզերքից երևացել է A321 ինքնաթիռի պայթյունը /վիդեո/

Ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառի տարբեր վարկածներ են պտտվում։ Սկզբում շրջանառվում էր այն վարկածը, որ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունն է եղել։ Ավելի ուշ ակտիվացան լուրերը, թե ինքնաթիռն ահաբեկչության հետեւանքով է կործանվել, իբրեւ դրանում ռումբ է եղել։ Ահա CBS հեռուստաընկերությունն էլ նշել է, որ ԱՄՆ-ի արբանյակները տիեզերքից ինքնաթիռի ընկնելու պահին ուժեղ լուսարձակում են ֆիքսել։

Թմրանյութը գրպանում մետրո էր նստել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտեմ Կ.-ին և 1991 թ. ծնված Հովհաննես Ս.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Խուզարկությամբ Արտեմ Կ.-ի բաճկոնի և տաբատի գրպաններից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 8,5 գրամ և 5,6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ և կանեփի 13 սերմ: Կատարվում […]

Գրանցվել է 7 ՃՏՊ` մեկ մահվան ելքով

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է գողության` 13, խարդախության և յուրացման` 4-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում […]

Վիրավորները կտեղափոխվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի […]

Ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ՌԴ ՆԳՆ

Տուլայի շրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ՆԳ փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։ «Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն ուղեւորվող ավտոբուսի մեծ վթարը տեղի է ունեցել նույն պատճառով. վարորդը պարզապես քնել էր ղեկին»,- ասել է նա, գրում է ТАСС-ը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի