06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ավտովթարի արդյունքում մահացել է «Կլոն» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհին /ֆոտո/

Օրերս ավտովթարից մահացել է լատինաամերիկյան սերիալների հայտնի դերասանուհի, «Կլոն» հեռուստասերիալի կոլումբիական ռեմեյքի գլխավոր դերասանուհի Ադրիանա Կամպոսը։ Մահացել է նաեւ նրա ամուսինը՝ ռեժիսոր Կառլսոն Ռինկոնը։

Ավտոմեքենան, որում եղել են երիտասարդ ամուսինները դուրս է եկել ճանապարհից եւ ընկել Կաուկա գետը։ Զույգը մեկ տարեկան փոքրիկ ուներ, ով ողբերգության պահին, բարեբախտաբար, մեքենայում չի եղել, տատիկի տանն է եղել։

Կամպոսը խաղացել է «Զորո. սուր եւ վարդ» ֆիլմում, «Կլոն» հեռուստասերիալի վերանկարահանված տարբերակում, «Հարեւաններ» եւ «Գեղեցիկուհի անհաջողակը» ֆիլմերում։

s5_9ec5b02a557c66996aa777796ae4ed65 s5_d20d7592626e84b7d0120c6a09c1e35d 99_tn

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ