07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

«Վոլոդյա, մենք քեզ հետ ենք, դադարեցրու». ազատամարտիկները հանդիպում են պահանջում /ֆոտո/վիդեո/

Այս պահին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց հավաքվել են մի խումբ ազատամարտիկներ և պահանջում են ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Մեկ այլ հորդոր էլ ունեն` ուղղված Ավետիսյանին, ազատամարտիկներ Գեղամ Ասատրյանին, Հովսեփ Պետրոսյանին, Փայլակ Խաչատրյանին` դադարեցնել հացադուլը: Նշենք, Վոլոդյա Ավետիսյանն արդեն 11 օր է հացադուլի մեջ է: Ազատամարտիկները համոզված են` հացադուլի 11-րդ օրվանից օրգանիզմում լուրջ […]

ՃՏՊ` Բագրատունյաց պողոտայում. տուժածի վիճակը ծանր է

Նոյեմբերի 8-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի և Ս.Տարոնցի փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են […]

Ինքնաթիռներ են բախվել

Նախօրեին ՌԴ Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի, հայտնում է РИА Новости-ն։ Բարեբախտաբար, պատահարի հետևանքով տուժածներ չկան: Ինքնաթիռը պետք է Մոսկվա ուղևորվեր: Ուղեւորները մեկ այլ օդանավով տեղափոխվել են Մոսկվա: Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում:

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի 9-րդ զոհի մարմինը տեղափոխվել է Հայաստան

Նախօրեին Հայաստան է տեղափոխվել Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 68-ամյա  Հռիփսիմե Սիրեկանյանի աճյունը։ Աճյունը հարազատներին կհանձնվի այսօր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր  ՏԿ ԱԻՆ-ը, Նոյեմբերի 7-ին, ժամը 11.36-ին Տուլայի ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 1947 թ. ծնված Հռիփսիմե Գուրգենի Սերիկոնյանը, ով գտնվում էր վերակենդանացման բաժնում (վիճակը՝ ծայրահեղ ծանր, ախտորոշումը՝ գանգուղեղային վնասվածք), տեղական ժամանակով ժամը […]

Հարավային Սուդանի ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացնիների աճյուններն առաջիկա օրերին կտեղափոխվեն Հայաստան

Տեղեկատվություն Հարավային Սուդանում ավիավթարի վերաբերյալ Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը եւ Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ եւ ՌԴ, հայտնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։ […]

Վթարի հետևանքով այսօր մահացած կնոջ մոտ 5 անգամ սրտի կանգ էր գրանցվել

«Դեռ հստակ չէ, թե երբ Հայաստան կտեղափոխվի Տուլայի վթարի հետևանքով մահացած 68-ամյա կնոջ դին: Կինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ուներ` գանգուղեղի կոտրվածք: 5 անգամ սրտի կանգ էր գրանցվել, և հերթական՝ 6-րդ կանգի ժամանակ բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը»: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Տաթևիկ Գրիգորյանը: Գրիգորյանը նաև հայտնեց, որ տուժածներից […]

ՃՏՊ` Աճառյան փողոցում. տուժածի վիճակը ծանր է

Նոյեմբերի 7-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բրիգադը Ա. […]

68-ամյա կնոջ աճյունը ևս Հայաստան կտեղափոխվի

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի համակարգման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի  հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի  կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի […]

Տուլայի վթարի ուժածներից երկուսին տեղափոխել են Մոսկվա

Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից երկուսին տեղափոխել են Մոսկվա` հետագա բուժման նպատակով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարությունից: , Տուժածներից մեկը Մոսկվա է տեղափոխվել ՌԴ-ի Ուզլովսկայայի բժշկական կենտրոնից, իսկ մյուս տուժածն էլ բուժում էր ստանում Տուլայի քաղաքային հիվանդանոցում:

Ավտովթարի արդյունքում մահացել է «Կլոն» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհին /ֆոտո/

Օրերս ավտովթարից մահացել է լատինաամերիկյան սերիալների հայտնի դերասանուհի, «Կլոն» հեռուստասերիալի կոլումբիական ռեմեյքի գլխավոր դերասանուհի Ադրիանա Կամպոսը։ Մահացել է նաեւ նրա ամուսինը՝ ռեժիսոր Կառլսոն Ռինկոնը։ Ավտոմեքենան, որում եղել են երիտասարդ ամուսինները դուրս է եկել ճանապարհից եւ ընկել Կաուկա գետը։ Զույգը մեկ տարեկան փոքրիկ ուներ, ով ողբերգության պահին, բարեբախտաբար, մեքենայում չի եղել, տատիկի տանն է եղել։ Կամպոսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի