07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հզոր երկրաշարժ Հունաստանում․ կա զոհ

6,5 հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, ինչի հետեւանքով մարդիկ ստիպված լքել են տները։ Արդեն հայտնի է, որ երկրաշարժի հետեւանքով մի հոգի մահացել է։ 60-ամյա կինը մնացել է տան փլատակների տակ ու մահացել, գրում է НТВ.Ru-ն։ Այժմ հայտնի չէ, թե ինչ ավերածություններ է գործել երկրաշարժը։

Կոտայքի մարզի 3 անձի սպանությունը բացահայտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում երեք անձի սպանության դեպքի առթիվ, օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու […]

Սայթաքել ընկել է ձորը

ՀՀ ՏԿ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին մարդ է ընկել ձորը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.45-ի սահմաններում, 1968 թ. ծնված Վարդան Ն.-ն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին սայթաքել և […]

29-ամյա աղջիկն ինքնասպան է եղել

Նոյեմբերի 16-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի «Զովք» սուպերմարկետի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բնակիչ Լ. Ա.-ն, սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ Լ. Ա.-ն բնակվում է Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի 46-րդ բնակարանում: […]

Նոր ողբերգություն Ֆրանսիայում. դարձյալ զոհեր /վիդեո/

Ֆրանսիայի արևելքում ռելսերից դուրս է եկել և շրջվել արագընթաց TGV տեսակի գնացքը, ինչի հետեւանքով կա 10 զոհ, մոտ 10 վիրավոր, հայտնում է Lifenews-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Ստրասբուրգից ոչ հեռու գտնվող Էքվեշեմ քաղաքի մոտակայքում: Ըստ գործակալության նախնական տեղեկությունների, վթարի պատճառը կարող էր լինել արագության գերազանցումը։ Մասնագետները հերքում են, որ գնացքը կարող էր ահաբեկչության հետեւանքով վթարված լինել։

Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերը և հոգիները.Սերժ Սարգսյան

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր Արմավիրի մարզի Մուսա լեռան հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: «Վեհափառ Տե՛ր, Գերաշնո՛րհ սրբազան հայրեր, Հարգելի՛ հյուրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանը: Այն 1915թ. Հայոց պատմության հերոսական դրվագներից մեկն է, որտեղ […]

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան: Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները եւ մերժելով ահաբեկչության ցանկացած […]

Ուժեղ քամուց ծառեր են արմատախիլ եղել

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից  սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք: Դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ահազանգով դեպքի վայր ժամանած  Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և […]

Ինչ տեղեկություններ կան Փարիզում զոհված կամ վիրավոր հայերի մասին

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհված կամ վիրավոր հայերի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա, Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ հնարավոր զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկությունների հարցով զբաղվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը: Հիշեցնենք, երեկ երեկոյան Փարիզում ահաբեկչական մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով 153 մարդ […]

Մթի մեջ պոկվող տանիքները ահ ու սարսափ էին տարածում. ահազանգ

Ուժեղ քամին և անսպասելի բուքը այս գիշեր մեծ վնասներ է հասցրել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքին: Եղվարդցիները ահազանգում են. «Ամբողջ գիշեր քամին պոկել է տանիքները, ահավոր վիճակ էր, հոսանք չկա երեկվանից: Մթի մեջ  պոկվող տանիքների աղմուկը ահ ու սարսափ էր տարածում»: Եղվարդի քաղաքապետ՝ Նորայր Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ վնասները մոտավոր հաշվարկներով հատում են 23 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված