09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

17-ամյա Լոլան ռոք համերգի էր գնացել հոր հետ. հայտնաբերվել է դին

Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել էր ազգությամբ հայ, 17-ամյա Լոլա Ուզունյանը։ Նա հոր հետ գնացել էր ռոք-համերգի, երբ տեղի էր ունեցել ահաբեկչությունը։

Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Լոլայի դին հայտնաբերվել է։ Առավոտից աղջկա Twitter-ի էջում ցավակցություններ են գրում։

Փարիզի քաղաքային իշխանությունները, սակայն, դեռևս չեն հաստատում Լոլա Ուզունյանի մահվան մասին լուրը: Ընտանիքը ևս ոչ մի մեկնաբանություն չի արել։

Հիշեցնենք, նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ