07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ահազանգ` Կապանի ԲԿ-ում

Ոստիկանության Կապանի բաժանմունքում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ քաղաքի բժշկական կենտրոնում ռումբ կա տեղադրված: Այս մասին մեզ հայտնոեցին ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Կտրվի րացուցիչ տեղեկատվություն:

Գազալցակայանները փորձաքննություն կանցնեն. փոխնախարար

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ԱԺ-ում լսումների ժամանակ հայատարարեց, որ դեռ կան գազալցակայաններ, որոնք չեն անցել փորձաքննություն, սակայն մինչև դեկտեմբերի վերջ բոլոր գազալցակայանները փորձաքննության են անցնելու, ուղղակի նրանց մեկ տարի ժամանակ էր տված: «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն […]

Հարձակում են գործել շենքի վրա, որտեղ Russia Today հեռուստաընկերությունն է․ կան զոհեր /վիդեո/

Թել Ավիվում երկու մարդ է զոհվել, երեքն էլ վիրավորվել են անհայտ անձի կողմից Թել Ավիվի շենքերից մեկի վրա հարձակման հետևանքով, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունից հայտնել են, որ հարձակման ենթարկված շենքում աշխատում է 400-500 մարդ, հեռուստաընկերության աշխատակիցները չեն տուժել: Հեռուստաընկերության աշխատակից Պոլա Սլիերը ասել է, որ, հարձակումից հետո լսվել են ճիչեր, խուճապ է […]

Կրկեսային ներկայացման ժամանակ մոտոցիկլիստը մխրճվել է հանդիսատեսի մեջ /վիդեո/

Մոսկվայի Վերնանդսկու կրկեսում շոուի ժամանակ մոտոցիկլիստը մխրճվել է հանդիսատեսի մեջ։ Բայքերական-ակրոբատիկ ներկայացման ժամանակ վարորդներից մեկը կորցրել է կառավարումն ու դուրս թռել արենայից՝ բախելով մարդկանց։ Բարեբախտաբար, հանդիսատեսից ոչ ոք չի տուժել, իսկ դերասանին տեղափոխել են հիվանդանոց։

Շենքի բակում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 19-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 շենքի 16-րդ հարկից քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1968 թ. ծնված Գ. Հ.-ն ինքնասպանություն է գործել` նետվելով 16-րդ հարկից:

Հայհոյելու համար նախատելը ավարտվել է երկու անձի դանակահարությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  Միքայելյան եղբայրների առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա […]

Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է գողության` 3, խարդախության 7 և յուրացման 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա […]

Ռումբի մասին ահազանգ. ինքնաթիռները շտապ փոխել են ուղղությունը

Air France ավիաընկերության 2 օդանավեր, որոնք Վաշինգտոնից և Լոս Անջելեսից ուղղություն էին վերցրել դեպի Փարիզ, շտապ փոխել են ուղղությունն ու հարկադիր վայրէջք կատարել, քանի որ ռումբի մասին ահազանգ են ստացել, հայտնում է РИА Новости-ն։ Ահազանգը ստացվել էր այն բանից հետո, երբ օդանավերն արդեն օդ էին բարձրացել: A-380-ը վայրէջք է կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի օդանավակայանում: […]

Ինչպե՞ս է տեղի ունեցել Հանքավանի եռակի սպանությունը. ժամանակ

«Սպանության մանրամասների վերաբերյալ երեկ մեզ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ Դեպքի վայր մեկնած «Ժամանակի» թղթակցին Հայրապետ Սեփոյանի գյուղում՝ Մարմարիկում, գյուղացիներից մեկը պատմեց, որ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, Հանքավանում անտառապահ Է աշխատում։ Դեպքի օրը երեկոյան սպանված եղբայրները հորը պատկանող օբյեկտում 5 հոգով քեֆ են արել, ուրախացել են։ Նրանք խմած վիճակում ծառ են հատել, որից […]

17-ամյա Լոլան ռոք համերգի էր գնացել հոր հետ. հայտնաբերվել է դին

Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել էր ազգությամբ հայ, 17-ամյա Լոլա Ուզունյանը։ Նա հոր հետ գնացել էր ռոք-համերգի, երբ տեղի էր ունեցել ահաբեկչությունը։ Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Լոլայի դին հայտնաբերվել է։ Առավոտից աղջկա Twitter-ի էջում ցավակցություններ են գրում։ Փարիզի քաղաքային իշխանությունները, սակայն, դեռևս չեն հաստատում Լոլա Ուզունյանի մահվան մասին լուրը: Ընտանիքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված