12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՃՏՊ` Աճառյան փողոցում. տուժածի վիճակը ծանր է

Նոյեմբերի 7-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բրիգադը Ա. Ռ.-ին (մոտ 18տ.) հոսպիտալացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ