23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի 9-րդ զոհի մարմինը տեղափոխվել է Հայաստան

Նախօրեին Հայաստան է տեղափոխվել Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 68-ամյա  Հռիփսիմե Սիրեկանյանի աճյունը։

Աճյունը հարազատներին կհանձնվի այսօր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  ՏԿ ԱԻՆ-ը, Նոյեմբերի 7-ին, ժամը 11.36-ին Տուլայի ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 1947 թ. ծնված Հռիփսիմե Գուրգենի Սերիկոնյանը, ով գտնվում էր վերակենդանացման բաժնում (վիճակը՝ ծայրահեղ ծանր, ախտորոշումը՝ գանգուղեղային վնասվածք), տեղական ժամանակով ժամը 10.30-ի սահմաններում մահացել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ