31 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Հարավային Սուդանի ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացնիների աճյուններն առաջիկա օրերին կտեղափոխվեն Հայաստան

Տեղեկատվություն Հարավային Սուդանում ավիավթարի վերաբերյալ

Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը եւ Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ եւ ՌԴ, հայտնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ եւ կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայրենիք։

Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։

Լրացուցիչ տեղեկատվության մասին կհայտնվի հավելյալ։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ