28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Կկազմակերպվի զոհվածների աճյունների տեղափոխումը Հայաստան

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ  ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, այսօր գումարեց ևս մեկ նիստ։ ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները ներկայացրին վթարի հետևանքով զոհված և վիրավորված քաղաքացիների մասին վերջին տեղեկությունները։ Պաշտոնական տվյալների […]

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և դրա հետևանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին: Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից նոր մասնրամասներ են հայտնի

Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի. 1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.), 2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան, 3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.), 4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.), 5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.), 6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.), 7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. […]

Գագիկ Բեգլարյանը կմեկնի դեպքի վայր

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ  ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և  Հայաստանի […]

Մահացած ուղևորների անունները հայտնի են

Ժամը 16.20-ի դրությամբ հայտնի է, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 7-ի ինքնությունը ճշտվել է. 1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.), 2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.), 3. Հրաչ Բադալյան, 4. Գագիկ Ստեփանյան, 5. Վարուժ Ստեփանյան, 6. Հայկ Ժորայի Հովհաննիսյան (ծնվ. 1970 թ.), […]

Վարչապետը ցավակցել է

Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:  

Վթարից տուժածների առողջական վիճակը ՌԴ առողջապահության նախարարի ուշադրության ներքո է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին: 32 տուժածի բժշկական օգնությունն իրականացվում […]

Հայտնի է Տուլայում ավտոբուսի վթարից զոհվածներից ևս 4-ի ինքնությունը

Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը. 1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.), 2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.), 3. Հրաչ Բադալյան, 4. Գագիկ Ստեփանյան, 5. Վաղուշ Ստեփանյան:

Ավտոբուսի վթարի պատճառ կարող էր լինել վարորդի հեռախոսը. նոր մանրամասներ

Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։ «Արմենպրես»–ի հետ զրույցում նա նշում է, որ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները պատմել են, որ հեռախոսազանգի պատճառով վարորդը թեքվել է, որպեսզի հատակից վերցնի հեռախոսն ու կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրին եւ շուռ եկել: Պապյանը շեշտում է, […]

… չէի կարողանում դուրս գալ. վթարված ավտոբուսի ուղևորը մանրամասներ է պատմել /վիդեո/

Մոսկվայից Երեւան եկող վթարված ավտոբուսի վիրավոր ուղեւորներից մեկը Тульские новости»-ին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Նա պատմել է այն ամենը, ինչ հիշում է: «Ես չէի կարողանում ավտոբուսից դուրս գալ»,- ասել է տղամարդը: Մանրամասները` տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված