19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կեղծիք է, սուտ է. Մինասյանը՝ նախարարին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը ինքնըստինքյան բացահայտեց կառավարության մտադրությունների մասին՝ մասնավորեցնել Որոտանի ՀԷԿ-ը:  Մինասյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Աժ-ում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ինքը Ավանեսյանին հարցրեց, թե արդյոք կառավարությունը ծրագրում է մասնավորեցնել Որոտան ՀԷԿ-երի համակարգը: Այդ ժամանակ նախարարն ասաց, որ մասնավորեցնելու ծրագիրն արդեն […]

Անբավարար…ինչու ԲՀԿ-ն չմիացավ կոալիցիային /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ նախկինում էլ էին քննադատում կառավարությանը, հիմա էլ, քանի որ կառավարությունը շարունակում է իրականացնել նույն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, և ոչ միայն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած բազում խնդիրներն, այլև խորացնում է այդ խնդիրները: ՛՛Արեք լավ գործ, […]

Բյուջեն, ադամանդագործությունը, Կճոյանի ”բենթլին” եւ Տիգրան Սարգսյանը

՛՛Բյուջեի կատարողականը պետք է ըստ էության ներկայացվեր, թե ինչ է կատարվել տվյալ երկրի հետ բոլոր իմաստներով, արդյոք այդպիսին է այն փաստաթուղթը, որը մեզ է ներկայացվել՛՛,-այսպես արտահայտվեց այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս փաստաթուղթը կառավարության աննախադեպ, անվերջանալի հաջողությունների շարքի մասին է։ Մեջբերեց` բյուջեի կատարողականում գրված է […]

՛՛Ծիծաղելի է` ղժժալու աստիճանի՛՛. Բագրատյանը նորից ”պատին դեմ տվեց”

՛՛Բյուջեն ոչ թե պետք է կատարվի, այլ գերակատարվի, քանի որ ընդունվել է շատ ավելի ցածր մակարդակով, և հնարավոր չէր չկատարել: Սրանով իմ դրական վերաբերմունքը սպառվում է: Տնտեսական աճը նկարված է, և սա փաստված է, նման բան լիներ չէր կարող՛՛,-այսօր Ազգային ժողովում 2012 թվական բյուջեի կատարողականի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ […]

Ի՞նչ կտա Հայաստանին Եվրոխորհրդի էներգետիկ հանձնաժողովի հետ համագործակցությունը/ վիդեո/

Եվրախորհրդի կողմից ստեղծված  էներգետիկայի հարցերով զբաղվող կառույցի ներկայացուցիչները այսօր` հունիսի 11- ին քննարկում անցկացրին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցների և   փոխնախարար Արեգ Գալստյանի հետ: “ Այս կազմակերպությունը ստեղծվել է 2005 կամ 2006 թվականներին:Սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել է բավականին կարևոր ծրագրեր իրագործել: Այս պահին կազմակերպության դիտորդներ են Թուրքիան, Ուկրաինան,Մոլդովան հետո Հունաստանը: Մենք դարձանք դիտորդ այդ […]

Ոստիկանությունը, ԿԲ-ն ու ԱԺ-ը

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հիմնադրամ մինչ այժմ 51 մլն դրամ գումար է կուտակվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նա նշեց, որ Ոստիկանությունը 20 մլն դրամ է հատկացրել, Կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ, իսկ Ազգային ժողովը՝ 6 մլն դրամ: Պետրոսյանը նկատեց, որ վնասի չափը 25 մլրդ […]

Վարչապետի համար առանձնապես հեշտ չէ. Փաշինյանը՝ նախարարին

Այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը: Բյուջեն ներկայացնելուց հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի իրավունք վերցրեց ու նետեց, թե ԱԺ կանոնակարգը լավ հնարավորություն է տալիս վարչապետ Տիգրան Սարգսյանին խուսափել զեկուցողի կարգավիճակից, քանի որ նա չի ցանկանում մի շարք հարցերի պատասխանել: ՛՛Բոլորս էլ կռահում ենք, որ նրա համար […]

Գնաճը՝ պայմանավորված համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացման հեռանկարով

ՀՀ Կենտրոնական բանկը եռամսյակը մեկ անգամ  հաշվետվություն է ներկայացնում գնաճի և նրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցությունների վերբերյալ: “Այս անգամ գնաճի հավանական բաշխումը մոտակա երեք տարիների համար, դա այն գնաճի կանխատեսումների փոփոխությունն է, որը պայմանավորված է վերջին շրջանի կարկտահարության դեպքերի , նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ”,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ԿԲ  խորհրդի անդամ […]

Սյունիքի արոտավայրերը չեն տրվի Իրանին

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախարարությունը դեմ է Սյունիքի մարզի արտովայրերը Իրանի հանրապետությանը տրամադրելուն: Նրա խոսքով, նպատակահարմար է  տեղի ռեսուրսներով բուծել ոչխարներ, որն էլ հետագայում կվաճառվի Իրանին: «Հարց էր դրված Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ օտարերկրյա գործարարներին հանձնելու վերաբերյալ Մենք հակված ենք տեղում բուծելու եւ վաճառել Իրանին […]

Ոչ մի օլիգարխ նման բան թույլ չի տալիս իրեն. ընդհուպ մինչև փողերի լվացում

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեմ է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին մաքսային և հարկային արտոնություններ տալուն: Այս մասին պատգամավորը հայտնեց այսօր Ազգային ժողովում իր ելույթում:  ՛՛Մարդիկ մեզնից փող են ուզում, չեն էլ ասում՝ ինչի համար: Ով է տեսել ութսուն միլիոն դրամի արտոնություն ուզեն, բայց ծրագիր էլ չկա: Քանի մեքենա է բերվելու, քանի տոննա երկաթ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված