25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի խնդիրն անձերի հետ չէ

՛՛Որքան պաշտոնական թվերով բարելավվում է մեր տնտեսության վիճակը, նույնքան ու ավելի մեծ պրոգրեսիայով վատթարանում է ժողովրդի վիճակը: Աղքատության խորացում, սոցիալական և առողջապահական անպաշտպան վիճակ, խորացող արտագաղթ, գործազրկություն, շեշտակիորեն նվազած օտարերկրյա ներդրումներ: Ահա սա է այսօր մեր իրականությունը: Այս ամենին գումարվում է երկնիշ գնաճը՝ հատկապես առաջին անհրաժեշտության կենսաապրանքների դեպքում՛՛,- այսօր Ազգային ժողովում 2012 թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության մասին ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս նշեց  ԲՀԿ պատգամավոր-ական Վահան Բաբայանը։ 

Խոսելով առողջապահության ալորտին հատկացրած գումարների մասին՝Բաբայանն ասաց.
՛՛Սա խայտառակ ցուցանիշ է և համադրելի չէ անգամ մեր տարածաշրջանի երկրների համանման ցուցանիշների հետ: Նույնն է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում, որտեղ 2012 թ-ին ծախսվել է ընդամենը 292 մլրդ դրամ, կամ մեկ շնչի հաշվով ամսեկան 8 հազար ՀՀ դրամ: Հասկանալի է, որ սա ևս որևէ սոցիալական խնդիր չի կարող լուծել: ՀՀ-ում ապրող շուրջ 540 հազար թոշակառուների 74%-ը չի դիմում առողջապահական հիմնարկներ՝ համապատասխան գումար չունենալու պատճառով՛՛:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի վերջին ուսումնասիրություններին, ապա Բաբայանը շեշտեց.

՛՛ՀՀ կառավարությունը մեծածավալ ֆինանսական միջոցներ է ծախսել Գյումրու տեխնոպարկի, իբր ստեղծման վրա, իսկ արդյունքներն առ այսօր չկան: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է: Ինչ վերաբերում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, կարելի է վստահաբար ասել, որ ՀՀ կառավարությունը այն ուղղակի ձախողել է՛՛:
՛՛Ես ուզում եմ կրկնել, որ ԲՀԿ-ն երբեք ու երբեք ու որևէ անձի հետ կամ անձի դեմ խնդիր չի ունեցել և չունի: Մենք ասում ենք՝ երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները լուծելու համար ընտրված տնտեսական քաղաքականության թիրախները անարդյունավետ են, ինչի հետևանքը օրավուր աղքատացող քաղաքացին է, երկիրը լքող քաղաքացին է, հույսն ու հավատը կորցրած քաղաքացին է, և որ ամենացավալին է՝ իր հայրենիքում իր ապագան կառուցելու հույսը կորցրած երիտասարդն է: 

ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ ներկայացված կատարողականին՛՛,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ