16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարևոր ձեռքբերումներն ու հիմնական խնդիրները

”Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում և կանխատեսելիության մակարդակը բավականին ցածր է: Օրեցօր գնահատականները փոխվում են, մեր հիմնական տնտեսական գործընկերներ համարվող երկրներում կանխատեսումներն այնքան էլ դրական չեն: Հիմնական շեշտը պետք է դնել ներքին ռեսուսրների բացահայտման համար, մեր պոտենցիալն առավելագույնս օգտագործել ներքին խնայողություններն ի գործ դնել հաշվի առնելով արտաքին շուկաների զգալի բացասական ազդեցությունը”,-այսօր Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

”Տարեցտարի մեզանից պահանջվում է ավելացնել ֆինանսական հատկացումները սոցիալական ոլորտում: Մենք պետք է առաջին հերթին ապահովենք տնտեսական աճ, որպեսզի կարողանանք ունենալ լրացուցիչ միջոցներ սոցիալական ոլորտի համար: Մեր սոց.քաղաքակնության փոփոխությունը կայանում է նրանում, որ մենք այսուհետ պաքարելու ենք ոչ թե աղքատության դեմ` որպես լուրջ սոցիալական մարտահրավեր, այլ այն պատճառների դեմ, որոնք ծնում են այդ աղքատությունը”,-հավելեց նա:

Ըստ Տիգրան Սարգսյանի` աղքատություն ծնող երկու հիմնական պատճառներն են կրթական ցածր սենզը և աշխատունակ մարդկանց` սոցիալապաես անապահով ընտաբիքների ներկայացուցիչներին կրթություն չտալը: 

”Ուզում եմ արձանագրել մի կարևոր ձեռքբերում, որ մենք ունեցել ենք` մենք մտնում ենք աշխարհի պետությունների հնգյակի մեջ, որ օնլայն ռեժիմով ամեն օր ներկայացնում ենք հասարակությանը հաշվետվություն բյուջեի կատարման վերաբերյալ: Ընդ որում դուք դա կարող եք անել աշխարհի ցանկացած քաղաքից”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ