25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի մոտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ  հանքահումքային արդյունաբերությունում, ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի բարձր տեմպեր պետության աջակցությամբ ու մասնավոր ներդրումներով տարբեր ծրագրերի […]

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային սահմաններն ազատականացնելու կապակցությամբ: Նա նշել է, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության […]

Պարզաբանում

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բուժօգնության համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված գումարները  տարբեր տողերում արտացոլված լինելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանի կողմից համացանցում տեղադրված հարցադրման կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալությունը պարզաբանում է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով “Առողջապահություն”  բաժնում նախատեսված է. 1.”Հիվանդանոցային ծառայություններ” բաժնում “Զորակոչային և […]

Քաղծառայության խորհրդի նախագահը դժգոհ է իր աշխատավարձից

Քաղ.ծառայողների աշխատավարձը վերջին անգամ 2007 թ-ին է բարձրացել: ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի՛՛ բարձրացման նախագծի ընդունման դեպքում այս փոփոխությունը դրական կազդի նաև մասնագետների որակների վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: ՛՛Ես և քաղ.ծառայողները շատ վաղուց էինք սպասում, քանի որ քաղաքացիական ծառայության համակարգի և պետական […]

Թիվ 1-ը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատն է

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013թ. ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։  Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը”՝ ավելի քան 26,356 մլրդ դրամ վճարված հարկերով։ ԶՊՄԿ-ին հաջորդում է “Հայռուսգազարդը”՝ ավելի քան 25,349 մլրդ դրամ։ Երրորդ հորիզոնականում  “Ղ տելեկոմ”-ն է 22,303 մլրդ դրամով, 4-րդ  “Ալեքս գրիգ”-ը՝ 11,794 մլրդ դրամ […]

Ընտանիքին օրերով չտեսնելը, բոլոր ուժերով նվիրվելը … Վիգեն Սարգսյանը բացեց փակագծերը

 ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում 2014թ-ի պետական բյուջեի քննարկմանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացման դեպքում ինչ լրացուցիչ գործառույթներ պետք է կատարի Սարգսյանը: ՛՛Օրինակ ի՞նչ պետք է անեք, որ հիմա չեք կարողանում անել, որ աշխատավարձը կտրուկ բարձրանա, պիտի կարողանաք անել՛՛: ՛՛Ես չեմ որոշում իմ […]

Կառավարությունը գաղտնալսվո՞ւմ է

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի քննարկմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե ինչու գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող 16 միլիոնից 7.5 միլիոնը Կառավարության աշխատակազմի տնօրինության տակ է գտնվում և նրա  միջոցով է իրացվում: ՛՛Չե՞ք մտածում, որ ճիշտը այդ գործառույթի փոխանցումն է Գյուղատնտեսության նախարարությանը՛՛,-հարցրեց Մինասյանը: ՛՛Գուղնախարարության  ծախսերն այնքան են Կառավարության աշխատակազմի […]

՛՛Ժառանգականները՛՛ միանում են

Մենք`  ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛Հայք՛՛ երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և  պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման: Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով ՛՛հաղթանակի՛՛ հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝  արդեն տևական ժամանակ որոշումներն […]

Կարան դրանց չտան. գեներալը՝ նախարարների ու պատգամավորների աշխատավարձից

՛՛Թող ստանան, ի՞նչ ա եղել, մեր բանակն ա, մեր ոստիկանությունն ա, սաղ գիշեր-ցերեկ չարչարվող տղերք են, դրանց էլ թող տան, ի՞նչ ա եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով պատասխանելով զինծառայողների և ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։ Հարցին, թե ճիշտ է համարում նախարարների և պատգամավորների աշխատավարձերը […]

Փոխնախարարը զայրացրեց գեներալ Սարոյանին

Ազգային ժողովում 2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, թե Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակագի համար 2014թ.-ի բյուջեով հատկացրել է 9.5 մլդ դրամ, որը 28 տոկոսով ավելի է 2013թ.-ի բյուջով հատկացված ցուցանիշից:  ՛՛Ոստիկանությանը 2014թ.-ի բյուջեով նախատեսվում 34.2 մլդ դրամ, որը 2013թ.-ի համամատ ավելի է 11 տոկոսով: Ոստիկանության գծով կան նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի