02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիտողություն մի արեք ինձ. Արամ Մանուկյանը՝ Վարդան Այվազյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր բյուջեի քննարկմանը շեշտեց, թե Երևանում վերջին տասը-տասնհինգ տարիներին շինարարության խիստ կենտրոնացվածության պատճառով Հայաստանի տարբեր մարզերից մեծ թվով շինարարներ տեղափոխվել են մայրաքաղաք:

՛՛Մինչև 97 թիվը Երևանում ոչ մի շինարարություն չի կատարվել՝ մարզերի համաչափությունը պահպանելու շատ պարզ տրամաբանությամբ, որտե՞ղ է որոշվում այս խիստ վնասակար հակապետական ռազմավարությունը, որ Երևանը շինարարության, քաղաքաշինության կենտրոնն է՛՛,-Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանից հետաքրքրվեց Մանուկյանը:

՛՛Ներքին արտագաղթը կազմակերպող քաղաքականությունը մինչև ե՞րբ է շարունակվելու՛՛,-հարցրեց նա: Մանուկյանին ընդհատեց նիստը վարող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

՛՛Ես կարծում եմ՝ օբյեկտների հիմնանորոգման և կառուցման ցանկը բոլորիդ մոտ կա, և ութսուն տոկոսը չի գտնվում Երևանում: Մենք մարզերում այժմ ավելի շատ ենք նախատեսել հիմնանորոգման և վերակառուցման օբյեկտներ, քան Երևանում: Դուք մասնավոր և պետական շինարարությունը իրար հետ խառնում եք, մասնավորը շուկան է կարգավորում, պետականը՝ պետությունը՛՛: Մանուկյանին դուր չեկավ Այվազյանի միջամտությունը.

՛՛Շատ լավ հասկանում եմ հարցիս իմաստը, պարոն Այվազյան: Եթե կարելի է, թույլ տվեք, դիտողություն մի արեք ինձ՛՛:  

՛՛Իմ ասածը ռազմավարությունն է, որն իհարկե, այնպես արեց, որ մասնավորը ամբողջ Հյուսիսային պողոտայով, էլիտար, հազար ու մի տեսակ շինարարությամբ տեղափոխվեց Երևան, իմ ասածը կոնկրետ շինարարության խնդրի մասին չէ, այլ այն քաղաքականության, այն ռազմավարության, որ դատարկում է Հայաստանի մնացած մարզերը: Էլիտար շինարարությունների իննսուն տոկոսն այսօր դատարկ է, կամ ընդամենը հարստության միջոց է՛՛,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ