22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Որ նախարարությանը ինչքան գումար է հատկացվում

ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի քննարկմանը տեղեկացրեց, որ էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության նախարարությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է հետևյալ սկզբունքով՝ փոփոխությունը այս տարվա հետ համեմատած պայմանավորված է աշխատավարձերի բարձրացման փաթեթով, էլեկտրաէներգիայի ու գազի սակագների փոփոխությամբ: Սաֆարյանն ընդգծեց, որ էկոնոմիակայի նախարությանը հատկացվելու է 2.4 միլիարդ դրամ, որը 550 միլիոնով ավել է 2013-ի համեմատ:  

Էներգետիկայի նախարարության գծով 13 միլիարդ դրամ է հատկացվելու այն վարկային ծրագրերին, որոնք օգտագործվում են նախարարության կողմից:

Քաղաքաշինության ոլորտին հաջորդ տարվա բյուջեով հատկացվելու է 10 միլիարդ 750 միլիոն դրամ, որից  9.6 միլիոնը՝ կրթական ծրագրերի համար:

Տրանսպորտի և կապի նախարարության բյուջեն 2014-ին կազմելու է 82 միլիարդ 172 միլիոն դրամ, որից 536 միլիոնը Հարավկովկասյան երկաթուղու սուբսիդավորման համար է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ