23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը. Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ  Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթաժողովին: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ և ՀՀ ՌԴ հարաբերություններին: ՛՛Դարերի ընթացքում մեր ճանապարհը դեպի Եվրոպա դյուրին չի եղել։ Գտնվելով կայսրությունների և քաղաքակրթությունների խաչմերուկում՝ իր երկարատև պատմության ընթացքում Հայաստանն առնչվել է բարդ մարտահրավերների […]

Բոլորս էլ նույն սորտի ենք. Շարմազանով

Ազգային ժողովում քննարկվում է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ և Եվրոպական միության միջև այցագրային ռեժիմը դյուրացնելու մասին  համաձայնագիրը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քանի որ խոսվում է Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության մասին, Եվրոպական խորհրդարանը Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձևում արձանագրել է, որ Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը ԵՄ-ի հետ: […]

Եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլիներ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Պետական պաշտոնյաների աշխատավձերի բարձրացման մասին խմբակցության տեսակետի վերաբերյալ ելույթը սկսեց ընդդիմության քննադատությունը հասկանալի համարելով, քանի որ ըստ նրա, ինչ էլ բերեն միևնույնն է՝ քննադատելու են։ ՛՛Եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլիներ, որովհետև կարող ես խոսել-խոսել, մեկ է` պատասխան տվողը դու չես: Այս քննարկումների ժամանակ ակամայից հիշեցի, […]

Առաջարկել է պատգամավորներին ԿԲ-ում հավաքարար աշխատել

՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել, դեռ կհասցնի առաջարկություններ ներկայացնել, որից հետո արդեն վերջնական կորոշեն դեմ են Պետական պաշտոնյաների աշխատավերձերի բարձրացման նախագծին, թե կողմ։ Այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Բայց ամեն դեպքում խմբակցության քարտուղարը որպես ոչ կոալիցիոն ուժ հանդես եկավ քննադատությամբ, մասնավորապես մատնանշելով երեկ ընդունած գործազրկության նպաստի և պաշտոնայնների աշխատավարձերի բարձրացման օրինագծերի հաջորդականությունը։ […]

Պարոն Աբրահամյանի աշխատավարձը ինչո՞ւ պետք է բարձրանա

”ԱԺ-ում, նույնիսկ լայն խավերը, եթե ընդգրկվեն օրենսդրական այս դրույթներով, աշխատավարձի էական բարձրացում, որը կարող է հնարավորություն ստեղծել քաղաքացու համար արժանապատիվ ապրելու, չի ակնկալվում: Միայն այս օրինագծով խոստացվում է, որ կարող է հսկայական ծավալի աշխատավարձ բարձրանա պատգամավորի համար, բայց ոչ ուսուցչի, մանկավարժի՛՛,-“Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման” նախագծի քննարկմանը հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: […]

Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ … ինչու պիտի վարչապետի աշխատավարձը բարձրանա

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ուսուցչի աշխատավարձի բարձրացումը էական փոփոխության չի հանգեցնելու, որովհետև կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի գործարկման ադրյունքում աշխատավարձը մնալու է նույնը: Փաշինյանը կարծիք հայտնեց ԱԺ-ում ՛՛Պետական պաշտոնյաների աշխատավարձերի՛՛ բարձրացման” նախագծի քննրկմանը: Նա նշեց, որ 2014թ. բյուջեի համաձայն բարձրանալու է նաև հաշմանդամների աշխատավարձը. ՛՛Առաջին կարգի հաշմանդամները ստանալու են մի ամբողջ […]

Պուտինը կգա՞ Հայաստան

Հայաստանում ՌԴ-ի դեսպանի խորհրդատու Անդրեյ Իվանովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցը քննարկել է ԵՄ-ի իր գործընկերների հետ հենց ԵՄ-ի գրասենյակում: ՛՛Եթե ԵՄ-ը ոչ մի խնդիր չի տեսնում, ուրեմն ՌԴ-ը ևս չի տեսնում, Մաքսային կետի խնդիր չի լինի՛՛,-ասաց Անդրեյ Իվանովը:  Մեկնաբանելով լուրերը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև տավեվերջ […]

Եթե մարդիկ տոմսի փող ունենան, կգնան

՛՛Եթե մարդիկ տոմսի փող ունենան, կարտագաղթեն՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ կատակով իր ելույթը սկսեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:  ”Դիտավորյալ խախտում կա պատգամավորի գորածակիցը հավասարեցնել փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերին: Սա Կառավարության վերաբերմունքն է ԱԺ-ի նկատմամբ: Եթե այս շուկայում ունես որոշակի գործակից, ուրեմն այդ մակադակի ես: ԱԺ-ն ուրջ մարմին է, ոը […]

Աշխատավարձերի բարձրացմանը կհետևի գնաճը

՛՛Տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք աշխատավարձի բարձրացմանը, ամենևին: Աշխատավարձի բարձրացումը ցանկացած դեպքում դրական քայլ է, ինչքան էլ լինի՛՛,-ԱԺ-ում ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՛՛ նախագծի քննարկմանը հայատարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Միայն թե, ըստ Մանուկյանի` աշխատավարձների բարձրացումը գնաճի պարտադիր հետևանք է ունենալու։ ՛՛Առավել ևս գնաճն ավելի շատ է լինում, երբ աշխատավարձի որոշման և […]

Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն

Rosbalt գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեմ չէ Մաքսային միությանը Հայաս­տանի անդամակցելուն, սակայն նա ուշադրու­թյուն է հրավիրել Դարաբաղյան հակամար­տության չկարգավորված լինելու վրա: Այս մա­սին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. “Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից կլինեն հարցեր: Ինչ­պես ես եմ հասկացել, Իլհամ Ալիեւն այդ հարցն արդեն իսկ ուղղել է իր ղազախ գործրնկերոջր: Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի