26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասարակությունը պետք է դիմակայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին. Փոստանջյան

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ անարդար է, երբ բարձրանում է պետական պաշտոնյաների աշխատավարձը, սակայն չի բարձրանում մեր շատ այլ ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը:

՛՛Դա խտրական մոտեցում է, երբ պատգամավորներինը կրկնապատկվելու է, իսկ մեր մանկավարժներինը՝ ոչ, նրանք ավելի լավ են աշխատել, նրանցն էլ պետք է կրկնապատկվի, ոչ թե տարբերակված մոտեցում լինի: Իսկ եթե վարչապետինն ու Կառավարության մյուս աշխատակիցներինը բարձրանալու է, ինչո՞ւ չի բարձրանալու մյուսներինը՛՛,-այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներին ասաց Փոստանջյանը:

՛՛Այսօրվա նախարարական քաղաքական էլիտան իր համար ավելի բարենպաստ ու արտոնյալ պայմաններ է ստեղծում, իսկ մեր քաղաքացիները գտնվում են ավելի վատ վիճակում: 240 հազար դրամը շատ է կոճակ սեղմելու համար՛՛,-նշեց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե եթե աշխատավարձերի բարձրացումից բողոքում են, այդ գումարները կարող են փոխանցել մանկատներ, այլ անապահով ընտանիքների, Փոստանջյանը պատասխանեց.

՛՛Ես չեմ կարծում, թե աշխատավարձը պետք է ավելացնել ու խորհուրդ տրվի ում փոխանցել, եթե կան պետական բյուջեում գումարներ, անապահով խավերին պետք է ուղղվեն, ոչ թե պատգամավորն աշխատավարձ ստանա ու բարեգործություն անի, պատգամավորական գործունեությունը բարեգործություն չի ենթադրում, պետությունն է պարտավոր հոգ տանել անապահով խավի համար՛՛:

Փոստանջյանն անդրադարձավ նաև երեկ Մինսկում Մաքսյաին միությանը միանալու ուղղությամբ ստորագրված փաստաթղթերին: Պատգամավորը շեշտեց, որ իրենք միանշանակ դեմ են Մաքսային միությանն անդմացելուն:

՛՛Հասարակությունը պետք է դիմակայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին: Այս ամբողջ գործընթացն այս տարիների ընթացքում, թե Արցախի հետ կապված խնդիրները Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ Սերժ Սարգսյանը գնաց ու ստորագրեց, հանրությունը տեղյակ չէր, սա խոսում է  այն մասին, որ Հայաստանում հասարակությունը չի մասնակցում քաղաքական գործընթացներին՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ