15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք չենք գնում որևէ մեկի պոչը դառնալու

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ Մինսկում ընդունված Մաքսային միության հարցով բանաձևից տեղեկություն չունի, սակայն վստահ է. ”Մենք ոչ թե գնում ենք պոչ դառնալու որևէ պետության, այլ գնում ենք, որպեսզի շահեկան իրավիճակներ ստեղծենք։ Պետք չէ ներշնչեք, որ մեր պետությունն անընդհատ որևէ պետության պոչից վազելու հատկություն ունի, դրա համար ասում եմ, որ կողմ էլ որ գնաք, եթե վատ աշխատանքները մեզ համար վտանգավոր է, մենք ընտրել ենք այս ուղղությունը և գնալու ենք այս ուղղությամբ”,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցներին հայտարարեց Սահակյանը։

Սահակյանը շեշտեց, որ վերջնական տարբերակի համար դեռևս բավական ճանապարհ կա անցնելու և  այս հարցին պետք է լուրջ նայել։ ”Ճանապարահային քարտեզի խնդիր կա, քննարկումների փուլ պետք է անցնի, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն նաև մեր շահերը։ Մեզ համար կարևորն այն է, որ կարողանանք շատ լավ աշխատել, որ շահեկան վիճակ ստեղծվի մեզ համար”,-նշեց նա։

Սահակյանն ընդգծեց, որ կարևորն այն էր, որ Բելառուսն ու  Ղազաղստանն են իրենց համաձայանությունը երեկ տվել այն գաղափարին, որ պետք է մշակել այն իրողությունները, որին հակված ենք մենք։ ”Այստեղ պետության շահերի ու մերձեցման խնդիր կա, բայց ոչ մեր անկախության հաշվին։ Ինչը շահեկան չլինի, բնական է այդ ճանապարհով չենք գնալու։ Եվ հետո տնտեսական մոտեցում է, եթե քաղաքական վտանգ տեսնենք, բնականաբար կգնանք այլ ուղղությամբ”,-վստահեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ