01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Դաշնակցության» մյուս 2 պատգամավորները կպահպանեն իրենց պաշտոնները

«Մենք ունեցել ենք երկարատև հանդիպում հանրապետության վարչապետի հետ և քննարկել ենք առկա բոլոր հարցերը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ վարչապետը նոր անվանվող՝ էկոնոմիկայի փոխարեն ստեղծվելիք նախարարությունում, պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող մարդ, միևնույն ժամանակ նա բարձր է գնահատել Արծվիկ Մինասյանի որակները: «Ի դեպ ըստ Վարդանյանի […]

Կարևորագույն նախագիծ փոքր բիզնեսի համար. բեռը կթեթևանա

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ նախագծի՝ սահմանված է ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-ից 17.500 դրամի […]

Քննարկվել է ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Մասնավորապես, «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ […]

Ես երբեք չեմ գնահատում դժվարությունը. Արծվիկ Մինասյանը` վարչապետի գնահատականից (վիդեո)

«Մեր տնտեսությունը ծանր վիճակում է, թե ոչ, ես, որպես Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար ու նախկինում էլ նախարար, երբեք չեմ գնահատում դժվարությունը, այլ փորձում եմ դժվարությունը հաղթահարելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկել»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն` ի պատասխան հարցին, թե համաձա՞յն է վարչապետ Կարեն Կարապետյանի տված գնահատականին, թե տնտեսության վիճակը շատ ծանր է: Նա նշեց, […]

Ինչպես ավելացնել զբոսարջիկների թիվը (վիդեո)

«Զբոսաշրջության ոլորտում մենք մեծ պոտենցիալ ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ մշակվել ու շրջանառության մեջ է գտնվում զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը, որը հիմնարար լուծումներ է առաջարկում հյուրանոցներին, հանգստյան տներին և այլն: «Ոչ թե պետությունը պետք է անընդհատ մտնի այս հարաբերությունների մեջ, այլ խթանի ինքնակարգավորման համակարգը զբոսաշրջության […]

«Գուցե արտաքինից այդքան չեն երևում նրա առջև ծառացած խնդիրները, բայց ներսից ակնհայտ են» (վիդեո)

«Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի և մեր քաղաքական ուժի, որ բարձր պաշտոն զբաղեցրած անձը պետք է հանդես գա հաշվետությամբ ու ներկայացնի իր կատարած գործը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ու սկսեց ներկայացնել իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու արձանագրված խնդիրները: Նա  նշեց, որ նախարարության հիմնական խնդիրներից մեկն են […]

Նոր նախարար` Արծվիկ Մինասյանի փոխարեն. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով`  էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշւսնակվի միջագգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը։ Կարեն Կարապետյանի կառավւսրությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապւսհպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշւսնակվի բնապահպանության նախա­րար։ Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել Է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի ներդրումների եւ ձեոնարկատիրության աջակցման նախարարություն։ Իսկ Սուրեն […]

Ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող մի քանի դրույթներ

Հունիսի 25-ին ուժի մեջ են մտել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնցով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող որոշ դրույթներ: Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքով ապաքրեականացվել են ապրանքների մաքսանենգությունը և ոչ խոշոր չափերով արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դրույթները: Վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը: Օրենսդրական փոփոխությամբ ապրանքային մաքսանենգությունն՝ առանց մաքսային […]

Շարունակվում են 2017 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները

  Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները: «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ ըստ ոլորտների առաջարկություններ են ներկայացրել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ […]

Վարչապետը ներկայացրեց նորանշանակ նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Վարչապետը շնորհակալություն  է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել: Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի