Սիրտս խառնում է. Բիշարյան
Ազգային ժողովում, ինչպես արդեն հայտնել ենք, քննարկվում է «Ֆինանասական համահարթեցման մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումը: Ելույթով հանդես գալով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ըստ էության շեղվեց բուն թեմայից ու անդրադաձավ և նոր ձևավորվող կառավարությանը, և ՀՀ-ում առկա խնդիրներին:
Նախ նա նշեց, թե «սիրտը խառնում է» Facebook սոցիալական ցանցում տարվող PR-ից նոր վարչապետի ու Կառավարության հետ կապված: «Կատարվում է խայտառակ անմակարդակ, ամեն ինչ տարափ ա, կառավարությունը ձերբակալումներ է անելու, այս է լինելու, այն է անելու, և այս ամենն այն կառավարության մասին է, որ իրականացնում է այն, ինչ մենք ունենք: Կառավարությունը որ նոր որակներ պետք է բերի ու կարճ ժամանակում պետք է վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ինչո՞ւ է շտապել ու բերել այստեղ այս նախագիծը, գուցե այս նոր կառավարությունը իր ձեռագիրը դնե՞ր ու բերեր»:
Գալով արդեն նախագծին՝ նա ասաց, որ ուզում են դոտացիաներ տալ խոշորացված համայնքներին, սակայն մի շարք սոված գյուղեր կան, որտեղ աղքատ բնակչին հնարավորություն չի տրվում օգտվել մանկարտեզներից ու այն էլ անվճար, իսկ Երևանում կան մի շարք անվճար մանկապարտեզներ, որտեղ հերթեր են:
«Որևէ բան չի փոխվում դոտացիաներով»,-ասաց նա ու կրկին անցավ կառավարությանը. «Կառավարությանը բարձր աշխատավարձ ենք տվել, իսկ այդ մարդիկ բոլորին թալանել են, սկսենք այնտեղից, որ ավագանին ու գյուղապետը պետք է ստանան բարձր աշխատավարձ: Յուրաքանչյուր գյուղ, բնակավայր պետք է ունենա անձնագիր:
Այս նախագիծը պետք է թողնեինք, հետո քննարկեինք:
Խոշորացում է տեղի ունեցել, ինչո՞ւ պետք է որևէ գյուղ, որ խոշորացման մեջ է մտել, հիմա մի հատ հարցրե՞լ եք ավագանիներին՝ գումար ունի, որ գա մարզկենտրոն, ի՞նչ է թե իր գյուղի հարցը տանի, բերի, ներկայացնի, կոշիկը մե՞նք ենք առել, թե՞ ջեբը 10 հազար դրամ ենք դրել, ի՞նչի համար պետք է անի:
Պարզ ասում եմ՝ մի հատ նայք այսօրվա մամուլը, ես չեմ ասում, հայտնի մարդիկ, ովքեր մունաթով-զունաթով այսօրվա կառավարությունից խռոված գնացել են, թե մեզ ինչի գործից հանեցին, կոռուպցիայի մասին են խոսում, Հյուսիս-Հարավի մասին են խոսում: Քանի ականավոր քաղաքական գործիչներ կառավարությունից Հյուսիս-Հարավի մեջ ընդգծվում են անուններ, որ թալան են արել: Հիմա վաղը ձերբակալելո՞ւ եք, բա ես սոված գյուղերը ո՞նց ենք ոտքի հանելու:
Այս նախագիծը բովանդակության մեջ չեմ մտնում, բաշխման մեջ չեմ մտնում, բայց էն որ քաղաքական է, ժողովուրդ, քաղաքական է: Հիմա հոկտեմբերի 2-ին ի՞նչ ենք անելու, մի հատ նայեք պայքարը, լծակները, ամբողջությամբ քաղաքական է: Գնում եմ Վանաձոր, մարզպետը, քաղաքապետը, վարչության պետերը, տնօրենները, բոլոր «Հանրապետական», բոլորը ստացել են հանձնարարական աշխատել ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ, վարկաբեկել, ջարդել, ամեն ինչի վրով անցնել: «Բալասանյան դաշինք», ո՞նց կարող է այդպիսի բան լինել այս երկրում, որտեղ են քաղաքական ուժերը, որ երկրի քաղաքականությունը առաջ են տանում , դրա համար էլ ունենում ենք նման նախագծեր:
Մեր խմբակցությունը դեմ կլինի այս մոտեցմանը»,-եզրափակեց Հեղինե Բիշարյանը: