02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պարզ չի՞

Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր խորհրդարան էր եկել: Շուրջ 2  ժամ ՀՀԿ խմբակցությունում քննարկումներից հետո լրագրողները հետաքրքրվեցին Հովսեփյանից, թե  իր պաշտոնում մնալու առաջարկ ստացե՞լ է, Հովսեփյանը հիշեցրեց, որ պաշտոնակատար չէ. «Պարզ չի՞, որ ՊԵԿ նախագահը պաշտոնակատար չի»,-ասաց: Դիտարկմանը, թե լուրեր կան իր պաշտոնանկության մասին, ՊԵԿ նախագահն արձագանքեց` այդ հարցերին չի պատասխանում: Ինչ […]

Ինչ է փոխվել աղմկահարույց «Հարկային օրենսգրքում»

Խորհրդարանը քննարկում է խնդրհարույց «Հարկային օրնեսգրքի» վերաբերյալ նախագիծը: ՊԵԿ նախագահի տեղակալ  Վախթանգ Միրումյանն ասաց, որ այս  նախագիծն առաջին ընեթերցումից հետո զգալի փոփոխության է ենթարկվել, և առաջարկները հաշվի են առնվել: «Եկամտային հարկի դրույքաչափերն, որը բազաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել է. 23 տոկոս դրույքաչափ առաջարկվում է կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձների պարագայում, նախագծով առաջարկված մինչև 120.000 […]

Հարուցվել է քրեական գործ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը, ստացված օպերատիվ տվյալների համաձայն իրականացնելով ստուգումներ, պարզել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր: Ապրանքների ներկրումից առաջացած մոտ 56 մլն […]

«Անտերներին» փուռը տվեցին»

«Իհարկե, փոփոխությունը միայն տեխնիկական է, բայց այս փոփոխությունը բացահայտում է  մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երևույթ»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Աժ-ը քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Երեկ խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հերթական անգամ […]

Առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:  Պետեկամուտների կոմիտեն Ֆինանասների նախարարությունից բաժանելուց հետո որոշ տեխնիկական խնդիր էր առաջացել, և առաջարկվում է այս նախագծով շտկել: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երեք առաջարկություն է ներկայացված նախագծի հիմքում: Առաջինի դեպքում Ֆինանսների նախարարության կազմից ՊԵԿ-ի […]

Դոլարը թանկանում է

Հայաստանյան բանկերում այսօր   դոլարի առքը կազմում է    միջինը 472.20 դրամ, վաճառքը՝ 475.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է. այն  կարելի է գնել  միջինը 527.06 դրամով, իսկ  վաճառքը կազմում է   535.43 դրամ: Ռուբլին կարելի է գնել միջինը 7.34 դրամով, իսկ վաճառքը կազմում է  7.58 դրամ:

Պայման են դրել. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել յուրաքանչյուր տարի պետք է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։ Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։ Դրա համար էլ ՀՀ իշխանությունները Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում: Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը թեեւ ցնդգրկված կառավարության հրավիրած ԱԺ այս […]

«Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է». Կարեն Կարապետյանը հանդիպել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը: «Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները և սպասումները, որոնք ֆինանսական ու […]

«Զոնքանչի սինդրոմը»՝ Ազգային ժողովում քննարկման առարկա

Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցրեց, թե արդյոք օրենքի մեջ ներառվում է փոխկապակցված անձանց խնդիրը, որ նրանք էլ ներկայացնեն հայտարարագիր, եկամուտները, գույքը: «Ինչպես գիտենք, երկրում կա արատավոր երևույթ, այսպես ասած՝ զոքանչի սինդրոմը, որի մասին խոսվում է, նաև […]

Նստեք լուրջ փոփոխության. Բագրատյանը զգուշացնում է

ԱԺ արտահերթ նիստին այսօր «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցի քննարկմանը նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե պետությունը շահութահակից ու եկամտահարկից մասնաբաժին չի տալիս համայնքներին: Նա մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է տրամադրել այնքան ռեսուրսներ, որ կարողանան իրակացնեն իրենց գործառույթները, սակայն ըստ նրա՝ ամեն տարի բյուջեն հաստատելիս, գրում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի