15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք վարչապետի ձեռքերը կապում եք. Ալեքսանդր Արզումանյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ազրումյանը դեմ է քվեարկելու Հարկային օրնեսգրքին: Պատգամավորը թեև խոստովանում է, որ մի շարք առաջարկներ ընդունվել են: Նա չի հասկանում, թե ինչու է այս կարևոր օրինագիծը քննարկվում ԱԺ արտահերթ նիստում, քանի որ կարծում է, որ յուրաքանչյուր օրենսգրքի հետևում պետք է հստակ կոնցեպտ լինի: «Մենք չգիտենք նոր Կառավարության կոնցեպտը, խոսել ինչ որ մեխանիզմների և ուղենիշների մասին և տեսլական, ասել և պետք է մեզ ծրագիր բերի: Որքանով է այս օրենսգիրքը համապատասխանում վարչապետի նոր ծրագրի փիլիսոփայությանն, արդյոք այս նոր հարկային քաղաքականությունը սպասարկելու է նրան որպես կառավարության ղեկավար ծրագրի իրականացմանը»,- ասաց նա:

Պատգամավորը արհամարհանք է համարում այն, որ Կառավարությունը պարտավորություն է ստանձնում մինչև X ամսաթիվ օրենսգրիք հաստատել, սակայն դեռ հստակ չէ՝ արդյոք ԱԺ-ն դա պետք է հաստատի: «Այսպես չի կարելի, սա նոր կառավարություն է, դուք վարչապետի ձեռքերը կապում եք,  որ ընդունում եք մի օրենսգիրք, որի մշակմանը նա չի մասնակցել , որից պատկերացում չունի: Այդ մարդը (խմբ. վարչապետ Կարեն Կարապետյանը) այստեղ ամբիոնից հայտարարեց, որ տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ հիմա դուք այս տնտեսությանը ծայրահեղ ծանր վիճակի հասցրած կառավարության օրինագիծը բերում եք և ասում, թե այս օրենսգրքով պետք է շարունակեն»,-ընդգծեց Արզումանյանը: Միևնույն ժամանակ Արզումանյանը շեշտեց, թե իր համար հասկանալի է այս իրավիճակը, քանի որ, ըստ նրա, միջազգային հանրությունը Հայաստանին այլևս չի հավատում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ