15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր կառույցում ևս խնդիր է դրված կրճատումների ու խնայողությունների գնալ. ՊԵԿ փոխնախագահ

«Մի շարք խոշոր հարկ վճարողներ չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները, ինչի պատճառով տեղի է ունեցել հարկերի թերի հավաքագրում»,-այսօր ՀՀ օրենսդիր մարմնում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա՝ չորս հիմնական ոլորտներ են, որոնք ցույց են տվել հարկերի ավելի պակաս ցուցանիշներ՝ պայմանավորված տարբեր գործոններով: «Առաջինը  հանքարդյունաբերության ոլորտն է, որտեղ որ դեռ շարունակվում է ցածր մնալ մետաղների գները, և այդ կազմակերպություններն ունեն հարկային վնասներ, և, իհարկե, նաև մետաղական խտանյութից գանձվող ռեալթիները, որոնք պետք է վճարվեին, համապատասխան չափով չէին վճարվել»,- ասաց նա:

Երկրորդը ֆինանսաբանկային համակարգն է, կազմակերպությունները արձանագրել են թերի կատարում: «Տեղին է նաև նշել որոշ արտադրություններ, մասնավորապես ալկոհոլի արտադրություն, որոնք որ արտահանում կազմակերպող ընկերություններ են, ու արտաքին շուկաներում պայմանավորված հանգեցրել են թերակատարման: Ընդհանուր առմամբ խոշոր հարկ վճարող 520 տնտեսվարող սուբյեկտներից 121-ը առաջին ութ ամիսների ընթացքում նշված գործոններով պայմանավորված 47 միլիարդ դրամ պակաս հարկ են վճարել»,- ասաց Միրումյանը:

Վերջինս հայտարարեց՝ իրենց կառույցում ևս խնդիր է դրված կրճատումներ ու խնայողությունների գնալ: Հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե տնտեսության վիճակը շատ ծանր է, ովքե՞ր են մեղավոր իրավիճակի համար, ՊԵԿ փոխնախագահն ասաց, թե մեղավորներ փնտրել պետք չէ: «Առկա վիճակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, և  հիմնականում արտաքին շուկայում տիրող իրավիճակով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ