15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ տնտեսությունը գտնվում է ցածր աճի շրջափուլում

ՀՀ-ն տնտեսական մրցունակության ցուցանիշով 138 երկրների շարքում միջինից ցածր տեղ է զբաղեցնում՝ 79-րդը։ Նախորդ տարվա համեմատ, առաջընթաց է եղել երեք տեղով։ Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 37-րդն է, Վրաստանը 59-րդը, Ռուսաստանը՝ 43-րդը։

Հայաստանի նման դիրքը բացատրվում է հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներից վերականգնված չլինելով, նվազել են արտաքին ներդրումները, աճում է պետական պարտքը։ Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականը մեկնաբանում է  «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը.  «Եթե դիտարկենք տնտեսական աճի դինամիկան 2010 թվականից, ապա տեսնում ենք, որ հետճգնաժամային վերականգնումից հետո Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում։ Ըստ էության` մենք 3-4%-անոց աճի իրավիճակում ենք հայտնվել։ Դրա վկայությունն է նաև այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների ցուցանիշները՝ 4.5 և 1.5%-անոց տնտեսական աճ»։

Մանրամասն՝ այստեղ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ