15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էլ ավելի տարածված է չտալը, այ քեզի բան. Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը շատ դժգոհ է Հարկային օրենսգրիքի փոփոխություններից ու հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեում նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի պատասխաններից: «Որովհետև ձեր պատասխանների մեջ ոնց ասեմ, իմ հանդեպ ձեռառնոցի կա, ու շատ կներեք հազար ներողություն՝ ցինիզմ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հարկային օրենսգրիքի» նախագծի քննարկմանը հայտարարեց Բագրատյանը և կետ առ կետ ներկայացրեց առարկությունները: Ըստ նրա, սամանի վրա Ավելացված Արժեքի (ԱԱ) հարկի պրակտիկան շարունակվում է, որը դառնում է Շրջանառության հարկ:

«Ես ձեզ լրջագույն հարց եմ բարձրացնում բացառել սահմանի վրա հարկը, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչև 1996-ը, ասում ե ք ըստ էության կոնկրետ առաջարկություն չի ներկայցվել»,-ասաց նա, ապա շարունակեց, թե ինչպես կարող է անհատ ձեռնարկատերը ԱԱ վճարել: «Ասում եք՝ կարող է օրենդրությամբ սահմանված կարգով: Հասկանո՞ւմ եք՝ անհատ ձեռներեց է և չի կարող թեկուզ նրա համար, որ չի կարող հաշվապահություն պահել»,-նշեց նա: Բագրատյանը հիշեցրեց, թե առաջարկել էր բացառել Շահութահարկի կանխավճարի ինստիտուտը: «Ասում եք՝ միջազգային պրակտիկայում տարածված է, ես էլ Ձեզ ասում եմ, էլ ավելի տարածված է չտալը, այ քեզի՜ բան»:

Հաջորդ առաջարկությանն անդրադաձավ. «Ինչու մարդը 20 մլրդ վաստակելու դեպքում պետությանը պետք է տա 20% շահութահարկ, 40 մլրդի դեպքում ՝ 5%, իսկ 50մլրդի՝ 2%: Բա ո՞ւր են մնում մեր փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները»: Վախթանգ Միրումյանը վերջին հարցադրումին ի պատասխան նշեց, որ այս մեխանզիմի հիմքում չկա պետության կողմից ենթադրվող  տնտեսական ակնկալիքներ: Ըստ նրա՝ նման որոշումը պայմանավորված է կրկնակի հարկում բացառող միջազգային համաձայնագրերից օգտվելու ակնկալիքից ելնելով: «Այս մեխանզիմը նրա համար է, որ գրավիչ դարձնի մեր երկիրը, որ գործարքները իրականացվեն ՀՀ-ում, օգուտ է ՀՀ-ի համար: Մտավախություն կար, որ մոնոպոլիաներ կձևավորվեն, բայց պրակտիկան ցույց տվեց, որ իրավաիճակը այլ է,  և որևէ մոնոպոլիա չի ձևավորվել, և ավելին պետբյուջեն շահում է»,-բացատրեց նա: Հարցին, թե անհատ ձեռնարակտերը ինչ կապ ունի ԱԱ-ի հետ, Միրումյանը պատասախանեց, թե ի՞նչն է խանգարում, որ անհատ ձեռնարկաատերը ունենա հարյուր աշխատող: «Կարգավիճակի հետ կապ չունի, աշխատողներ ունենալն արգելված չէ»,-ասաց նա: Իսկ այն, որ առաջարկում է ընդհանրապես սահմանին վերացնել հարկը, իրենք դա ընկալել են՝ որպես մտահոգություն և ոչ թե առաջարկություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ