«Ասել, թե ՀՀԿ-ը չի սատարում «Հարկային օրենսգրքի. նախագծին, նույնն է թե ասել, որ Արաքսը թափում է Սև ծով»
«Հարցը, որ մենք քննարկում ենք, շատ կարևոր է, և այսօր չէ, որ այն առաջացել է»,-«Հարկային օրենսգրիք» վերաբերյալ քննարկման ժամանակ խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ուշադիր հետևել է ընդդիմադիր գործիչների ելույթներին այս նախագծի վերաբերյալ և նկատել՝ հիմնական նպատակը տնտեսության առողջացումն ու ուղղումն էր:«Բնականաբար, շատ կարևոր է, որ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ բոլոր քաղաքական ուժերն առանց խտրականության իրենց առաջարկներն են ներկայացնում: Պարզ է բոլորիս, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, և այստեղից մենք լսեցինք բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ, դա նորմալ է, չկա մի երկիր, չկա մի պառլամենտ, որտեղ իշխանությունը կարող է ընդունել ընդդիմության բոլոր առաջարկները, հակառակ դեպքում ընդդիմությունը կլինի իշխանություն, իշխանությունն՝ ընդդիմություն»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՀՀԿ-ը սատարում է այս նախագծին, թե ոչ, ապա ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ նախագծի առաջին ընթերցումից հետո ՀՀԿ-ն սա ակտիվ քննարկել է գործարարների, հանրության ներկայացուցիչների, կառավարության ու ՀԿ-ների հետ:
«Առաջինից երկորրդ ընթերցման ռեժիմով ԱԺ 14 պատգամավոր ներկայացրել է Հարկային օրենսգրիք վերաբերյալ առաջարկներ, որոնցից 10-ից 10 ՀՀԿ ներկայացուցիչներ: Այսինքն՝ նշել, թե ՀՀԿ-ը ակտիվ չի աշխատում կամ չի սատարում Հարկային օրենսգրքին, նույնն է թե ասել, Արաքսը թափվում է Սև ծով: Մենք ամենաակտիվն ենք աշխատել, այսօր էլ առավոտյան ժամը 10-ից խմբակցությունը քննարկել է այս հարցը: Մենք սատարում ենք, ունեցել և ունենք մտահոգություններ, բայց աշխատելով մեր գործընկերների հետ, այդ թվում ընդդիմադիր, լսել ենք հանրության առաջարկները, ու դրանք զետեղված են երկրորդ նընթերցման մեջ»: Նա շեշտեց, որ առաջիին ու երկրորդ ընթերցման համար ներկայացված նախագծերի միջև ահռելի տարբերություն կա, ու երկրորդ ընթերցման համար ներկայացված նախագիծը լի է բարեփոխումներով: «Մեր խնդիրն է ունենանք այնպիսի Հարկային օրենսգիրք, այնպիսի ճկուն համակարգ, որը Հայաստանը կտանի ոչ թե դեպի ցնցումներ, այլ դեպի կայուն զարգացում»,-եզրափակեց Շարմազանովը: