15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նշանակեք ինձ ձեզ մոտ մի շաբաթով գոնե վարչության պետ, հետո դուրս գամ. Բագրատյան

Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է, որ անշարժ գույքի հարկ պետք է ինչպես քաղաքացին, այնպես էլ հիմնարկը տա՝ ԱԺ-ն, նախարարությունները և այլն: «Ասում եք` բյուջեի միջոցները չի բավարարում, ես էլ ձեզ ասում եմ, այդտեղ բյուջեի միջոցների հարկ չկա, ինչքան կա, այնքան կծախսվի: Բայց դրանից հետո ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչ Սահակյանը, ում ես հարգում եմ, կմտածի նրա մասին, որ ավելորդ շենք չպահի: Ես լրագույն առաջարկ եմ անում, դուք թեթև ձևով ցրում եք»,-ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը, դիմելով հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, ասաց Բագրատյանը:

«Այո, ասել են, որ կիսում են այդ տեսակետը, որ բոլորը հարկվեն, և նշել ենք, որ դա իրակացնելու ենք առաջիկայում»,-պատասխանեց Միրումյանը և նշեց, թե ինչու հիմա պատրաստ չեն, որովհետև գույքահարկը պետք է համայնքային բյուջեները ճարեն, որը նրանց բյուջեի համար ծախս է, իսկ ինչն էլ նշանակում է, որ պետք հայմայնքային բյուջեներին գումար հատկացնել: Արդեն ելույթի ժամանակ, Բագրատյանն անդրադարձավ սահմանին Ավելացված արժեքի հարկին, որն առաջարկում էր բացառել: «Եթե պահում եք, մտածեք, երկու պետություն 18% է, Ղըրզստանը և Ղազախստանը՝ 13, իսկ ՀՀ-ն` 20: Փոխադարձ առևտրում նշանակություն ունի ԱԱ-ն և բերում է ռեսուրսնների վերաբաշխման»,-ասաց նա: Բագրատյանը նշեց, որ չի տիրապետում, թե ինչքան վերաբաշխման է բերում, որովհետև թվերը չունի: «Նշանակեք ինձ ձեզ մոտ մի շաբաթով գոնե վարչության պետ, հետո դուրս գամ, որ հնարավորություն ուենանամ այդ թվերը հաշվելու: Հետո որ դիտողություն ենք անում՝ ասում եք հիմնավորված չէ, հիմնավորված է… գրեք ինչո՞ւ, թիվ գրեք եղբայր, ես երեխա չեմ, որ արհամարում եք խոսքս»,-ասաց նա :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ