20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ամբողջությամբ խառնաշփոթ է»

Ազգային ժողովում քննարկվում է  «Ֆինանասական համահարթեցման մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումը, որոնց հիմնական զեկուցողն է Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցողին նախ խնդրեց մեջբերել ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է համայնքների բյուջեներին: «Սահմանադրությունը չի ասում համայնքներին ամրագրել գույքահարկ ու հողի հարկ, դա դուք եք օրենքով որոշում կամ էլ ամեն տարի բյուջեում գրում: Այդ ամրագրված հարկերը կազմում են իրենց բյուջեի 25 տոկոսը, իսկ մյուս 75 տոկոսն ասում եք, եկեք ու Երևանից ստացեք: Գուցե այդ 75 տոկոսը դարձնեին իրենց հարկերը, իսկ Երևանից 25 տոկոսը տանեին: Այս օրենքն ամբողջությամբ խառնաշփոթ է, քանի որ դուք խրախուսում եք միգրացիան՝ ներքին արտագաղթը: Եթե Դուք համայնքներին ամրագրեք շահութահարկի և եկամտահարակի այն մասերը, որոնք ժամանակին կային, այդ դեպքում համայնքը մտածի իր անդամներին իր մոտ պահելու մասին»,-ասաց Բագրատյանը:

Նրա  համոզմամբ՝ սա  հակասում է Սահմանադրության:  Վաչե Տերտերյանը նախ համաձայնեց Բագրատյանի այն դիտարկման հետ, որ հիմնական խնդիրը պետք է լինի համանքների սեփական եկամուտները, որոնք, ըստ նրա, համադրելի չեն պետության ստացող դոտացիաների հետ:Միևնույն ժամանակ նա նկատեց, որ խնդիրն այս օրենքով չէ, որ պետք է կարգավորվի: «Մենք մեր բոլոր փաստաթղթերում բազմիցս ամրագրել ենք, որ ռազմավարություն պետք է լինի՝ համայնքների ֆինանսական ինքնուրույնությունն ավելացնելու: Այս օրենքը նախատեսում է այսօր պետական բյուջեից համայնքներին տրմադրվող ֆինանսական ռեսուրների վերաբաշխմանը, հատակապես համահարթեցման սկզբուքնով տրվող ռեսուրսներին, որոնք բավականին մեծ ծավալ են կազմում, եթե համեմատում են իրենց սեփական եկամուտների հետ»,- նշեց Վաչե Տերտերյանը: Վերջինիս պատասխանը չգոհացրեց պատգամավորին և նա արձագանքեց, թե փոխնախարարը շատ սիրուն կերպով չպատասխանեց իր հարցին:

«Ես Ձեզ ասում եմ՝ 75 մլրդ բերում եք Երևան, հետո հետ տանում համայնք: Առաջարկում եմ, որ երբ հերթական բյուջեն ընդունենք, քիչը տանենք Երևան, բայց Դուք ասում եք՝ հնարավորութուն չկա: Ինչի՞ հնարավորություն չկա, շահութահարկի 10-20 տոկոսը թողեք համայնքին: Միևնույնն է՝ մենք հետո համահարթեցման խնդիր ունենալու ենք, բայց այս պարագայում խնդիրը բավականին կթեթևանա»,- արձագանքեց նա: Բայց Վաչե Տերտերյանն, ի տարբերություն Հրանտ Բագրատյանի, շարունակում է կողմ լինել և համայնքների խոշորացման ծրագրին, ըստ նրա, դա կառավարումն ավելի արդյունավետ է դարձնում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ