15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դոլարը կթանկանա. ԿԲ-ն` նոր վարչապետի համար. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քւսղաքականաթյւսն մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ այդ փոփոխությունը գոնե ժամանակային առումով համընկել է վարչապետի փոփոխության եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացի հետ։

Անցած շաբաթ ԿԲ խորհուրդը որոշել Է ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 20-ից իջեցնել 18 տոկոսի։ Այս կարեւոր տոկոսադրույքը անփոփոխ էր մեկ տարի 8 ամիս եւ էական ւսզդեցություն ունի Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների վրա։

2014 թ. նոյեմբերին դրամի փոխարժէքի հզոր ցնցումների ժամանակ ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց այդ տոկոսադրույքը 12-ից դարձնելով 24, բայց դեկտեմբերին նվազեցրեց 20 տոկոսի։ Ու միայն հիմա է այն նվազեցնում 2 տոկոսով։ Սա կարող է որոշ չափով արժեզրկել դրամը, սակայն կարող է նաեւ նպաստել բիզնեսի աշխուժացմանը եւ հարկային եկամուտների աճին։

Ուշագրավ է, որ ֆինանսատնտեսական պայմանների փոփոխություններ չկան եւ նշված որոշումը ԿԲ-ն կարող էր կայացնել նաեւ ամիսներ աոաջ, ինչը համառորեն չէր անում։ Ի դեպ, այսօր ԿԲ-ն նաեւ քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը։ Եթե որոշվի, որ այդ տոկոսադրույքը նվազեցվում է ոչ թե 0.25 տոկոսով, այլ 0.5 տոկոսով, նշանակում է ԿԲ-ի որոշումը առաջին հերթին պայմանավորված է քաղաքական նկատառումներով եւ սրանով ԿԲ-ն աջակցելու է նոր վարչապետին։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ