15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է նախ Կառավարության կառուցվածքը փոխվում, ապա ներկայացվում ծրագիրը

«Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցադրմամբ դիմեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվելով նոր կառավարության ծրագրից. «Չե՞ք կարծում, որ առաջինը պետք է Կառավարության ծրագիրը ներկայացնեիք, ստանայիք հավանություն ու նոր ներկայացնեիք կառուցվածքը»: Հ. Բագրատյանին հետաքրքրում էր նաև այն հարցը, թե այսուհետ ինչպես է բյուջեում արտացոլվելու տնտեսական մակրոտնտեսական ցուցանիշները.

«Արժեթղթերի շուկան՝ ֆոնդային բորսան, արդյոք պատրաստվո՞ւմ եք ԿԲ-ի վերահսկողութունից դուրս բերել, հետո համատեղում ինչպե՞ս եք տեսնում բնության պաշարները մի տեղ, բնապահպանությունը՝ մեկ այլ տեղ»,-հարցրեց նա: Արփինե Հվհաննիսյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրի քննարկումները ընթացքի մեջ են. «Պարտադիր չի, որ հենց կառուցվածքը հաստատվի, ծրագրի գրվի անմիջապես, ծրագիրը կա գաղափարներում, մտքում, տեսլականում, հետևաբար թղթի վրա հանձնված էլ կներկայացվի կառավարություն»: Տնտեսական զարգացման քաղաքականության վերաբերյալ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ տնտեսական զարգացման նախարարությունն է զբաղվելու. «Արժեթղթերի հետ կապված, կբարձրացնեմ այդ հարցը, պարոն Բագրատյան, ձեր հարցադրումը հասկացա, հիմնավորումներով կներկայացնեմ»:

Խոսելով պատգամավորի բարձրացած բնապահպանություն-բնական պաշարներ հարցի մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն ընդունում է որպես առաջարկություն: Բագրատյանը հակադարձեց՝ պետք էր ծրագիրը կազմել և նոր կառուցվածքը, ապա հետաքրրքվեց, օրինակ՝ շինարարական սնիպներն ո՞վ է կառուցելու: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախկինում Էկոնոմիկայի նախարարություն էր անում, և այս պահին չկա որոշում, որ այլևս վերանվանված նախարարությունը չի զբաղվելու:

Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկին՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ սխալ է ընդհանրապես անվանել Սփյուռքի նախարար, քանի որ սփյուռքը դրսում է, նախարարը՝ Հայաստանում, գոնե պետք է անվանել Սփյուռքի հետ կապերի նախարար:

Հիշեցնենք, որ ըստ փոփոխության առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ինչպես նաև վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ