18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Չգիտեմ՝ հանրապետության նախագահի հետ ինչ են պայմանավորվել»

«Անուններով չի, բայց դա Կառավարության գործն է, ինքն է որոշում: Իհարկե, եթե անունը դրեցին Ներդրումների նախարարություն, դա չի նշանակում՝ ներդումները ներհոսելու են: Բայց միգուցե ինքը ծրագիր ունի, պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ ծրագիր է բերում, այսինքն՝ անունը, ծրագիրը և վարչարարությունը պետք է համահունչ լինեն: Նույնիսկ մեխն այդտեղ չի, խնդիրը քաղաքական է՝ ներդրված փողն անվտա՞նգ է, թե չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Կառավարության կառուցվածքային փոփոխություններից:

Ըստ Մելքումյանի՝ բացասական փորձը կա: «Ներդումների անվտանգություն, նվազագույն շահութաբերություն, խաղի կանոնների պահպանում, սրանք բոլորը հարցեր են, որոնք հստակ պետք է նշվեն»,-ասաց նա: Հարցին, թե կա՞ քաղաքական կամք այդ փոփոխությունները կատարելու,  ԲՀԿ-ական պատգամավորի պատասխանեց՝ քաղաքական կամքի մասին հայտարարություն կա, բայց թե ինչ կլինի, կյանքը ցույց կտա: «Մինչև հիմա առաձնապես չենք տեսել, բայց հայտարարություն լսել ենք, որ ունենք: Չեմ ուզում նույն բաներն ասել, այդ նույն մենաշնորհի մասն չէի ուզի՝ հայտարարեին ու չանեին»,-ասաց նա՝ հավելելով,  թե պատճառն այն է, որ հայտարարվում է, բայց պայման չի լինում անելու:

«Երբ ինձ հարցնում են ինչ սպասել, ես ասում եմ՝ չգիտեմ՝ հանրապետության նախագահի հետ ինչ են պայմանավորվել, ինչ է իրենց ռեալ լիազորություն վերապահված, թե չէ օրենքներով լիազորությունները գիտենք, բայց ռեալ ինչ կարող է անի..»,-նկատեց պատգամավորը: Մելքումյանի խոսքով՝ այդ լիազորության իրականացման պահին էլ կարելի է սպասել մեծ հակազդեցություն: «Այսինքն՝ սկսեցինք մենաշնորհի կամ ստվերի դեմ պայքարել, մեկ էլ հակազդեցություն առաջանա, այդ հակազդեցությունից բխելու է որոշակի քաղաքական ճշգրտված որոշումների ընդունումը»,-եզրափակեց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ