04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս նախագիծը թեթևացնում է 3 հազար սուբյեկտների բեռը. Էդուարդ Շարմազանով

«Նախագիծը դրական է և պետք է ընդունվի, քանի որ այն թեթևացնում է 50 տոկոսով 3 հազար սուբյեկտների հարկային բեռը: Սա փոքր և միջին բիզնեսի շահերից է բխում: Կոչ եմ անում կողմ քվերակել»,-այսօր Ազգային ժողովումտուրքերի մասին օրենքի քննարկմանը նշեց  ՀՀ ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ գործող օրենքի համաձայն` Երևանում հիմնական և ոչ հիմնական շենքերի ներսում ոգելից խմիչքների վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակը մեկ սահմանված է տեղական տուրք՝ 0-ից 17 հազար դրամ, իսկ ծխախոտի վաճառքի համար՝ 1500-ից 17500 դրամ:

Գործող դրույքաչափերի փոփոխության անհրաժեշտությունը ի հայտ է եկել ՓՄՁ-ների գործունեության ընթացքում, որովհետև գործող դրույքաչափերը համադրելի չեն հիմնական և ոչ հիմնական առևտրի օբյեկտների շրջանառությանը, անհավասար պայմաններ են ստեղծում տարբեր չափերի առևտրի օբյեկտներ ունեցողների միջև: Առաջարկվում է փոփոխել դրույքաչափերը՝ ըստ առևտրի օբյեկտների չափերի՝ քառակուսի մետրը ընդունելով որպես չափման միավոր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ