Ներկայումս Հայաստանում ներդրումներ անելու համար լավագույն ժամանակն է․ Կարեն Կարապետյանի հարցազրույցը РИА Новости-ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լայնածավալ հարցազրույց է տվել ռուսական РИА Новости գործակալությանը։ Նա ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունը թույլ տվեց Հայաստանին ավելի ընդլայնել տնտեսական հնարավորությունները։ «Այսօր Հայաստանը ունի զարգացող տնտեսություն, դեռ 2017-ի վերջնական տվյալները չեն հրապարակվել, բայց արդեն այսօր կարող եմ ասել, որ տնտեսական աճն ավելին կլինի, քան որ կանխատեսում էինք 2016ին»,- ասել է նա։ […]