29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե սարսափելի չէ գնաճը, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում. Արամ Սարգսյան

«Ձեր ելույթները լսելով՝ մտածում եմ՝ ավելորդ չե՞նք հավաքվել»,-այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին՝ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նկատեց, որ եթե ասում են, որ Վրաստանի ու Ադրբեջանի նկատմամբ լավ դիրք ունենք, թե աշխատավարձերի, թե թոշակների առումով, եթե սարսափելի չէ գնաճը, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում:

«Եկեք, նորից տոնենք: Ստացվում է հետևյալը՝ դիզվառելիքի գնի հետ կապված բավարար չէր, որ 20 դրամով ավելացրիք, իրենք էլ են ավելացրել, ո՞նց հասկանանք, որ ձեր ասած գնաճը վերահսկելի է: Համեմատությունները, որ բերում եք, ունե՞ք տվյալներ, թե ինչպիսի ինդեքսներ են այնտեղ բերվում, ի՞նչ գնողունակություն է, հաշվի ե՞ք առել, որ 250 հազար աղքատ ընտանիք կա Հայաստանում:

Այնպիսի բացատրություն տվեք, որ հասկանանք, որ մեղմելու բան ունեք, ոչ թե որ Շվեցարիայում ենք ապրում»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ներկայացրել է գնաճն ու ազդեցությունների գնահատականները, և եթե կան հակափաստարկներ, թող ներկայացնի, կքննարկեն: «Դիզվառելիքի հետ կապված՝ բիզնեսը ձեռք է բերում ավելի էժան, քան նախկինում, դիզելային վառելիքը ձեռք է բերվում ավելի ցածր արժեքով, ես դա եմ ասել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ