Հունվարի գնաճը կլինի նախորդ տարիների արձանագրվածի շրջանակներում. ԿԲ
«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին զեկույցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս նկատեց՝ 2017 թվականը բնութագրվում է ցածր գնաճային միջավայրով, որը ԿԲ-ն իր քաղաքականությամբ աստիճանաբար մոտեցնում է նպատակայինի: ԿԲ-ն աստիճանաբար շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեղմելով գնանկումային միջավայրը:
Ջասվադյանը նշեց, որ դրամավարկային քաղաքականության ծրագրում և տարեկան գնաճի կանխատեսմամբ գնաճը գտնվել է 2,5%-ի շուրջ: «Հետագա կանխատեսումներն արդեն ներառել են օրենսդարական փոփոխությունները, որոնք վերաբերում են ակցիազային հարկի դրույքաչափին և ԵԱՏՄ անդամ երկրների համար սահմանված դրույքաչափերի ազդեցությանը: Այդ փոփոխությունների ազդեցության մասին ԿԲ-ն հայտարարել է, որ տարեկան գնաճը գրեթե համընկել է կանխատեսումներին և դարձել է 2,6%, որը թույլատրելի սահմանի ամենաստորին հատվածն է»,-ասաց նա:
Արթուր Ջավադյանը ներկայացրեց նաև 2018թ-ի գնաճի գնահատականներն՝ ըստ ԿԲ-ի: Ըստ նրա, ԿԲ-ն իրականացնում է գնաճի տասնօրյա օպերատիվ դիտարկումներ: Վերջին դիտարկումը, որն ընդգրկում է դեկտեմբերի 20-ից հունվարի քսանը ընկած ժամանակահատվածը, չնայած դիզվառելիքի, սեղմված գազի ու բենզինի գնաճին, 18-ի հունվարի գնաճը կլինի նախորդ տարիների արձանագրվածի շրջանակներում:
Ջավադյանը նշեց, թե սպառողական զամբյուղը ներկայացնում է առավելապես ցածր եկամուտ ունեցող խավի սպառման կառուցվածքը, և առանձին ապրանքատեսակների բարձրացման չափը կրկին գերագնահատված է: